ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) առաջին հյուրը` ծրագրավորման ոլորտի խոշոր «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրֆին, քիչ առաջ ժամանեց Հայաստան։
Նա կոնգրեսին մասնակցելու է ՀՀ վարչապետի հատուկ հրավերով։
Մուրֆին զեկույցով հանդես կգա կոնգրեսի ընթացքում։
Հիշեցնենք` կոնգրեսը Երևանում նախանշված է հոկտեմբերի 6-9-ը։ Մասնակցության համար Հայաստան են ժամանելու ավելի քան 20 երկրների նախարարական պատվիրակություններ` ավելի քան 2000 մասնակիցներով։
Հրավիրվածների թվում են նաև Աբու Դաբիի ներդրումային ֆոնդը` «Մուբադալա» ընկերությունը, Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների Համաշխարհային կոնգրեսը (WCIT) առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում: ՏՏ ոլորտի աշխարհի ամենահեղինակավոր համաժողովի կազմակերպման հերթափոխը Հայաստանին է փոխանցել Բրազիլիան, որտեղ անցկացվել էր 2018թ–ի համաժողովը։ Իսկ մեր երկիրն այդ իրավունքը 2020թ–ի կփոխանցի Հնդկաստանին: