00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիշապաքարի հանելուկը. ինչի մասին են վկայում հին Հայաստանի առեղծվածային վիշապաքարերը

CC BY-SA 3.0 / WOWARMENIA / Vishap and phalluses of Metsamor hillВишап и фаллосы Мецаморского холма
Вишап и фаллосы Мецаморского холма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բացառիկ երևույթը, որը հանդիպում է միայն պատմական Հայաստանի տարածքում, այդպես էլ մինչ օրս միանշանակ բացատրություն չի ստացել։ Ձկան տեսք ունեցող քարե կոթողները կարող են ավելի մեծ նշանակություն ունենալ, քան մենք պատկերացնում ենք...

Լիլիթ Հարությունյան, Sputnik  Արմենիա.

Խաչքարերի հետ մեկտեղ վիշապաքարերը կամ պարզապես վիշապները հանդիպում են միայն այն շրջաններում, որտեղ ապրել կամ ապրում են հայերը։ Սակայն ի տարբերություն խաչքարերի, որոնց իմաստը, նշանակությունը, ինչպես նաև ծագումը քաջ հայտնի են, վիշապաքարերը դեռ բազմաթիվ առեղծվածներ ունեն...

Որտե՞ղ են բնակվել «վիշապները»

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանն այդ կոթողները բացառիկ երևույթ է համարում համաշխարհային հնագիտության և հին աշխարհի մշակույթի մեջ։

«Նման բան այլևս ոչ մի տեղ չկա։ Այդ հուշարձանների շնորհիվ մենք կարող ենք ուրվագծել հին ժողովուրդների դիցաբանական պատկերացումներն ու նրանց պաշտամունքի առարկաները», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գիտնականը։

Վիշապաքարերը կերտված են քարի ամբողջական կտորներից` ձկան տեսքով, իսկ վրան հաճախ օձերի, ցլերի, երբեմն էլ ոչխարների կամ թռչունների զարդանկարներ կան։ Դրանցից մի քանիսի երկարությունը ավելի քան 5 մետր է։ Որպես կանոն, վիշապաքարերը տեղադրվում էին բարձր լեռների վրա, հաճախ` լճափերին կամ գետերի ակունքների մոտ։

Репродукция картины Последняя ночь: Комитас (1956) - Sputnik Արմենիա
Երկու գագաթ` մեծ Կոմիտաս և սուրբ Արագած

Վիշապաքարերի մեծ կուտակումներ են հանդիպում ժամանակակից Հայաստանի տարածքում, մասնավորապես` Գեղամա լեռնաշղթայում (Սևանա լճի արևմտյան ափերին) և Արագած լեռան լանջերին, ավելի քան 2.5 հազար մետր բարձրության վրա։ Բացի դրանից, վիշապաքարեր կան Վրաստանի հայաբնակ շրջանում` Ջավախքում, և Արևմտյան Հայաստանի Տայք գավառում (այժմ` Թուրքիայի տարածք)։

Ընդհանուր առմամբ, հայտնի է շուրջ 150 վիշապաքարի մասին։ Դրանց ճնշող մեծամասնությունը հայտնաբերվել է ժամանակակից Հայաստանում։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն` ամենահինն ավելի քան 4 հազար տարեկան է։

Այսօր որոշ մենհիրներ տեղափոխվել են Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան («Սարդարապատ»), ինչպես նաև Երևանի մի քանի զբոսայգիներ, որպեսզի ցանկացողները կարողանան տեսնել դրանք։

Վիշապ` առանց թևերի ու կրակի՞

Չինարիի Սբ. Խորանաշատ վանական համալիրը - Sputnik Արմենիա
Խորանաշատ. առասպել և իրականություն. այցելություն սահմանապահ վանք. տեսանյութ

Վիշապների նշանակության մասին բազմաթիվ վարկածներ կան։ Դրանցից մեկի համաձայն` այն ջրի աղբյուրը փակող առասպելական դևին պատկերող քանդակ է։ Մյուսների համաձայն` մեգալիթները նվիրվում էին սիրո և պտղաբերության աստվածուհի Աստղիկին կամ հայկական դիցաբանության` մեռնող ու հարություն առնող կերպարին` Արա Գեղեցիկին։  Կարծիք կա նաև, որ հնում դրանք օգտագործվել են որպես «մարկերներ»` ստորգետնյա ջրի աղբյուրների գտնվելու վայրը նշելու համար։

Արմեն Պետրոսյանի կարծիքով, սակայն, վիշապաքարերը ցուցադրում են հայկական և հնդեվրոպական դիցաբանությունների կապը։

«Ընդունված է համարել, որ հայկական դիցաբանության վրա ուժեղ ազդեցություն է թողել պարսկականը։ Իսկապես, իրանական մշակութային ազդեցությունը տարածվում էր ոչ միայն հայերի, այլև մյուս ժողովուրդների վրա, որոնք բնակվում էին Փոքր Ասիայից մինչև Միջագետք ձգվող տարածքում։ Սակայն, ի սկզբանե, հայկական դիցաբանությունը կապված էր հնդեվրոպականի հետ...»,–ասում է գիտնականը։

Եվրոպական վիշապը թևավոր օձ է, որը կրակ է արձակում։ Իսկ հայկականը «մեծ, առասպելական ձուկ է կամ օձ»։ Բացի այդ, մենհիրները նաև «աժդահա» են անվանում, Աժի Դահակ իրանական դիցաբանության կերպարներից մեկի անունով։

Матенадаран: рукописи не горят, а реставрируются с любовью - Sputnik Արմենիա
Ամեն գիրք իր ճակատագիրն ունի. ինչպես համազգային աղետից փրկված ձեռագրերը հասան Հայաստան

Այդ կերպարը գիտնականը կապում է շանթարձակի, այսինքն` շանթարձակ աստծու, առասպելական ախոյան օձի հետ։ Պետք է հիշեցնել, որ շանթարձակի և օձի դիմակայությունը հնդեվրոպական դիցաբանության կենտրոնական սյուժեներից մեկն է («հիմնական առասպելի» տեսություն, որը ստեղծել են խորհրդային լեզվաբաններ Վյաչեսլավ Իվանովն ու Վլադիմիր Տոպորովը XX  դարի 60-70-ականներին)։

«Բարեբեր կրակի» ճշմարտացիությունը, կամ անգամ ֆիզիկոսն է հավատում աստծո գոյությանը

«Բանն այն է, որ վիշապօձի հնդեվրոպական բառարմատը *wel-ն է, որը հայերենում փոխակերպվել է «գեղ» արմատի։ Հենց այս արմատից են ծագում այնպիսի անվանումները, ինչպիսիք են Գեղաման (Սևանա լճի հին անվանումը), Գեղամա լեռնաշղթա, Գեղարքունիք։ Եվ հենց այստեղ էլ` Գեղամա լեռնաշղթայում, հանդիպում են ամենաշատ վիշապաքարերը (մոտ 60)։ Իսկ ամենաշատը դրանք կուտակված են Գեղ լեռան վրա և Գեղի ամրոցի շուրջ։ Սա նշանակում է, որ ի սկզբանե այդ կոթողները կոչվում էին հենց «գեղ», իսկ իրանական «վիշապն» ավելի ուշ է եկել», – ասում է Պետրոսյանը։

Գիտնականը պնդում է, որ այս փաստն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ հայկական ավանդույթներում պահպանվել են բուն հայկական` հնդեվրոպական դիցաբանության հետքերը։  Այսինքն` վիշապաքարերը, որոնք իրանական մշակույթի ազդեցությանը ենթարկվելուց շատ առաջ կոչվում էին ոչ այլ ինչ, քան «գեղ» և նշանակում առասպելական օձ,  հայ դիցաբանության մեջ հնդեվրոպական տարրերի լավագույն ապացույցն են:

Գիտնականներ. վաղ անցյալում մարդիկ օրական վեց ժամից շատ չէին քնում

Որպես իր խոսքերի ապացույց` Պետրոսյանը բերում է նաև այն փաստը, որ բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում` նաև արմենների, խեթերի,  սկանդինավցիների բանահյուսական ավանդույթներում շանթարձակի ախոյան օձը պատկերվում էր հսկայական ձկան տեսքով։ Եվս մեկ բան, որը հնդեվրոպական դիցաբանության գլխավոր սյուժե է հիշեցնում` վիշապաքարերի վրա ցլի գլխի պատկերն է, քանի որ ցուլը ամպրոպի աստծու խորհրդանիշն է աշխարհի շատ ժողովուրդների ավանդույթներում, այդ թվում` հնդեվրոպական ավանդույթում:

Լրահոս
0