ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանի մահվան դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) վեցերորդ կայազորային քննչական բաժնում։
Հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանություն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով), կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք` զինծառայողը զոհվել է երեկ` հոկտեմբերի 3-ին, ժամը 18:20-ի սահմաններում, հայ–ադրբեջանական սահմանին։
Նա վնասվածք էր ստացել դեմքի շրջանում։