00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես շնորհակալ եմ Ա. Քոչարյանին». Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորին

© Sputnik / Aram NersesyanАрпине Ованнисян
Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արփինե Հովհաննիսյանը ներողություն է խնդրել մորից «էս ամենի միջով անցնելու համար» և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն` առանձնակի ընդգծելով Սասուն Միքայելյանի վերաբերմունքը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը երկու օր անց պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի աղմկահարույց հայտարարությանը։ Նա գրառում է արել Facebook–ում և շնորհակալություն հայտնել պատգամավորին։

«Ես շնորհակալ եմ Ա. Քոչարյանին, որ ցույց տվեց, որ խավարին միշտ հաջորդում է լույսը։ Երկու օր է` բազմահազար մարդիկ (իրական ու ոչ ֆեյք՝ ինչպես ժանրի հերոսն է պնդում, կյանքից սիրված պայծառ մարդիկ, այլ ոչ լուսանցքում գտնվողներ) իրենց զորակցություն են հայտնել ինձ՝ անասելի մեծ հույս արթնացնելով, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որ մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է արժանապատվությունը, վեհանձնությունը, ովքեր զերծ են երեսպաշտությունից և ի զորու են սրտե աջակցել»,– գրել է նա։

Հովհաննիսյանի խոսքով` ինքը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյանի փայլուն մաստեր-կլասը, թե ինչպիսին պետք է չլինի տղամարդը, քաղաքական գործիչը։

«Գնահատում եմ Ա. Քոչարյանի քայլը, քանզի էլի ավելի ամրապնդեց համոզմունքս երբեք չընկրկել, երբևէ չլինել ինձ վիրավորողների նման՝ հավատարիմ մնալով իմ սկզբունքներին և արժեհամակարգին։ Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել Սասուն Միքայելյանի վերաբերմունքը», – գրել է Հովհաննիսյանը։

Նա նաև խորհուրդ է տվել իմքայլականներին` իրեն աջակցություն հայտնելուն զուգահեռ ինստիտուցիոնալ գնահատական տալ Անդրանիկ Քոչարյանի արտահայտությանը` էթիկական հանձնաժողով ստեղծելով։

Հովհաննիսյանն իր գրառումն եզրափակել է մորն ուղղված հետգրությամբ։

«Մամ ջան, արևս, կներես ինձ` էս ամենի միջով անցնելու համար։ Դու իմ ուժն ես ու հպարտությունը։ Վստահ եմ, որ Անդրանիկ Քոչարյանը գիտեր` այս աշխարհում հորս չի կարող հանդիպել շատ վաղուց»,– նշել է նա։

Գրառման մեկնաբանություններում Facebook-ի օգտատերերն աջակցել են Հովհաննիսյանին։

Депутаты от фракции Мой шаг Андраник Кочарян на заседании Парламента (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանը ներողություն չի խնդրի, բայց պատրաստ է հանդիպել Արփինե Հովհաննիսյանի հայրիկին

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը օրերս հարցազրույց էր տվել ԶԼՄ–ներից մեկին։ Լրագրողը հիշեցրել էր, որ Արփինե Հովհաննիսյանը վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել էր նաև Անդրանիկ Քոչարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի անունը։ Դրան ի պատասխան Քոչարյանն ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը, լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով։ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։

Մակունցի համար ընդունելի չէ քաղաքական դիսկուրսը անձնական տիրույթ տեղափոխելը

Այս արտահայտությունից հետո քաղաքական և քաղաքացիական հանրության մի շարք ներկայացուցիչներ դատապարտեցին Քոչարյանի արտահայտությունը` որակելով այն վիրավորանք։ Դատապարտողների շարքում էին ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Անի Սամսոնյանը, Սասուն Միքայելյանը, նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը, վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը և այլք։ Կային նաև Անդրանիկ Քոչարյանին աջակցողներ, որոնք համացանցում հիշեցնում էին, թե ինչպես է Արփինե Հովհաննիսյանն ինքը թույլ տվել վիրավորական արտահայտություններ այլոց հասցեին` նշելով 2018-ին քաղաքական հանրության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին Հովհաննիսյանի` «մտավոր հետամնաց» կոչելը։ Ի դեպ, Իոաննիսյանն ինքը նույնպես աջակցել է Արփինե Հովհաննիսյանին` դատապարտելով Անդրանիկ Քոչարյանի արտահայտությունը։

Լրահոս
0