00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Քոչարյանի արարքը մարդու արժանապատվության հանդեպ ոտնձգություն է»

© Asatur YesayantsЛариса Алавердян
Лариса Алавердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լարիսա Ալավերդյանի համոզմամբ` ինքն իրեն հարգող քաղաքական գործիչը հրապարակային խոսքում չէր կարող օգտագործել նմանատիպ բառապաշար:
Լարիսա Ալավերդյան. «Քոչարյանի արարքը մարդու արժանապատվության հանդեպ ոտնձգություն է»

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովի իշխող` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի` արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արած արտահայտությանը։ 

Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
«Ես շնորհակալ եմ Ա. Քոչարյանին». Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորին

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ այս ամենը հետևանք է սոցցանցերում և առանձին հրապարակային խոսքերում հնչած ոչ նորմատիվային, էթիկայից դուրս արտահայտությունների, ու, ցավոք սրտի, դրան նպաստել են նաև ամենաբարձր մակարդակով թույլ տրված արտահայտությունները:

«Անդրանիկ Քոչարյանի պարագայում պաշտոնատար անձը, քաղաքական գործիչը վիրավորում է՝ օգտագործելով այնպիսի բառապաշար, որն ընդհանուր առմամբ հարիր չէ հրապարակային խոսքի մեջ որևէ անձի, ով ինքն իրեն հարգում է: Ես չէի սպասում, որ Անդրանիկ Քոչարյանն այդպես կարտահայտվեր: Ցավալի է, որ թիմակիցները ոչ թե կփորձեն նրան զսպել կամ մեղմել իրավիճակը, այլ նույնիսկ քիչ է մնում` ողջունեն:  Սա մարդու արժանապատվության հանդեպ ոտնձգություն է»,-նշել է Լարիսա Ալավերդյանը: 

«Գեղեցիկ չէր». ԱԺ նախագահն Արփինե Հովհաննիսյանին հիշեցրել է ուրիշների հասցեին ասածները

Նրա փոխանցմամբ՝ մարդու իրավունքների ամբողջ դոկտրինը, հաստատված նորմերը, միջազգային բոլոր փաստաթղթերը հիմնված են մեկ էական կոնցեպտի վրա, որն էլ մարդու արժանապատվությունն է: 

«Ես համոզված եմ, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը պետք է այս հարցը քննարկի, հակառակ դեպքում` մենք կմտնենք մի նոր փուլ, որտեղ բոլորին ամեն ինչ թույլատրելի է: Կարծում եմ, որ Քոչարյանի քաղաքական թիմում կան մարդիկ, ովքեր կիսում են իմ տեսակետը: Պարզապես պետք է այս ամենը զսպվի և հանգուցալուծվի ներողություններով»,-նշել է Լարիսա Ալավերդյանը:     

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանն օրերս հարցազրույց էր տվել ԶԼՄ–ներից մեկին։ Լրագրողը հիշեցրել էր, որ Արփինե Հովհաննիսյանը վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել էր նաև Անդրանիկ Քոչարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի անունը։ Դրան ի պատասխան Քոչարյանն ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը, լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով։ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։

Քոչարյանը ներողություն չի խնդրի, բայց պատրաստ է հանդիպել Արփինե Հովհաննիսյանի հայրիկին

Այս արտահայտությունից հետո քաղաքական և քաղաքացիական հանրության մի շարք ներկայացուցիչներ դատապարտեցին Քոչարյանի արտահայտությունը` որակելով այն վիրավորանք։

Լրահոս
0