ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հռոմի մետրոպոլիտենը միացել է աղբամշակման և տեսակավորման խնդրի լուծմանը։ 30 պլաստիկ շիշ մետրոյում հանձնելու դեպքում, Հռոմի բնակիչները կկարողանան ձեռք բերել մետրոյի մեկանգամյա երթևեկության տոմս։
Շշերը բերում են մուտքի մոտ տեղադրված հատուկ կոնտեյների մոտ։ Ավտոմատը հատուկ հավելվածում կարդում է ուղևորի շտրիխ–կոդն ու աղբարկղ իջեցրած յուրաքանչյուր շշի դիմաց 5-ական եվրոցենտ է փոխանցում հատուկ հաշվին։
Մետրոյի մեկանգամյա ուղեվարձի համար, հաշվի առնելով, որ այն կես եվրո է, անհրաժեշտ է 30 պլաստիկե շիշ հանձնել։
Նոր ժետոններ և այլ անակնկալներ. Երևանի մետրոն աշխատանքի նոր ռիթմ է խոստանում
Ուղեվարձի վճարման այս տեսակը Հռոմի մետրոպոլիտենում մտադիր են թեստավորել և բարելավել մեկ տարվա ընթացքում։