00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Է՛լ դատախազի որդի, է՛լ քաղաքապետի կին, է՛լ մտերիմ. ովքեր են 12 տարի առաջ հողերի տիրացել

© Sputnik / Nana MartirosyanСело Таврус Сюникской области Армении
Село Таврус Сюникской области Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չարաշահումներ կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, սակայն, անցել են։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Կոտայքի մարզի տարածքում գտնվող համայնքների վարչական սահմաններից դուրս 55.88 հա, իսկ Հրազդան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող 50.48 հա անտառային ֆոնդի հողատարածքների կատեգորիան փոխվել է ու 2007թ.–ին առանց աճուրդի հատկացվել այդ ժամանակաշրջանում հայտնի տարբեր անձանց, պաշտոնյաների և նրանց մերձավորների: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ–ն։

Овцы в деревне Фиолетово - Sputnik Արմենիա
Ընտանեկան «բիզնես». ինչպես են նախկին համայնքապետներից մեկն ու իր որդին կերել հողերի փողերը

Ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ բացահայտումներն արվել են «Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման հետքերով։

ՀՔԾ–ում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Կոտայքի մարզպետի և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից նույն մարզի Հրազդան, Ծաղկաձոր համայնքների, ինչպես նաև Աղավնաձոր, Արտավազ, Արզական համայնքներին հարակից հողերի` աճուրդային կարգով իրացման գործընթացի հետ կապված չարաշահումներ:  

Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Եղեգնուտի համայնքապետին կասկածում են գերեզմանների վերանորոգման գումարները յուրացնելու մեջ

«Հիշյալ տարածքում հողամասեր են ձեռք բերել քննարկվող ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Մարտուն Մաթևոսյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը, հիշյալ համայնքի ղեկավարի խորհրդական Լևոն Արզումանյանի որդին՝ Արսեն Արզումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի մտերիմ, Չարենցավան քաղաքի «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոման Գալուստյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին՝ Արմեն Հովսեփյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը` Իշխան Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանն ու անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանը, ինչպես նաև բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Նիկիտա Աբրահամյանը»,–նշվում է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ:

Ազատամուտի համայնքապետը յուրացրել է գործուղման գումարները

Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը ) 2-րդ մասով, իսկ նրանց կողմից ստեղծված աճուրդային հանձնաժողովի անդամներ Լևոն Պետրոսյանը, Մանվել Պետրոսյանը, Ռուդիկ Հովսեփյանը, Արմինե Վերդյանն ու Մյասնիկ Կոստանյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ:

Արդյունքում ապօրինի օտարվել են 106 հա հողատարածքներ, ինչն էլ էական վնաս է պատճառել պետության շահերին և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ:

Նշենք, որ հիշատակված դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, և վերոհիշյալ անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` վերը նշված հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով։

Романос Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պետրոսյան. «Հրազդանի համայնքապետարանում հայտնաբերվել են հանցակազմ պարունակող խախտումներ»

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում է կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Կրկին չարաշահում. գումարը գերազանցում է 3.5 միլիոնը

Որոշման օրինակներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` պետական շահերի պաշտպանության հայցով դատարան դիմելու, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` օրենքով սահմանված կարգով վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Ծաղկաձոր համայնքին և Կոտայքի մարզպետարանին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար:

Լրահոս
0