ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարն իր որդուն «ջրի գնով» հող է վաճառել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
«Մասնավորապես, 2014–ին համայնքին պատկանող արոտավայրերից 9,91 հեկտար հողատարածք 410,130 դրամով աճուրդով վաճառել է որդուն։ Վերջինս այդ հողատարածքը մեկ տարի անց անհամեմատ թանկ՝ 147,300,838 դրամով վաճառել է տարածքում գործող խոշոր ընկերություններից մեկին՝ համայնքին էական վնաս պատճառելով»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ոստիկանության Ջերմուկի բաժնում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Քրեական գործի նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավարը վերականգնել է պետությանը պատճառած վնասից 50․000․000 դրամ։