00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քո տեսքով թղթե տիկնիկը. պապիե-մաշե հին արվեստը կենդանացել է գյումրեցու ձեռքով

© Sputnik / Armenuhi MkhoyanКуклы из папье-маше
Куклы из папье-маше - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պապիե-մաշե ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է ծամած, ճմռթած թուղթ: Այս անունը կրող տիկնիկները Ֆրանսիայում ի հայտ են եկել դեռևս XVI դարի սկզբներին։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Մասնագիտությամբ գեղանկարիչ Ռիմա Գյոդակյանը թղթե տիկնիկներ պատրաստելու գաղտնիքներին ծանոթացել է վերջերս: Ասում է՝ պարզապես որդու համար տոնածառի տարբերվող զարդարանք էր փնտրում, չգտավ, որոշեց ստեղծել այն սեփական ձեռքերով։ Հենց այդ ժամանակ էլ, ուսումնասիրելով տիկնիկներ պատրաստելու ամենահին տարբերակներից մեկը՝ պապիե-մաշեն, ստեղծել է առաջին տիկնիկը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳեղանկարիչ Ռիմա Գյոդակյանը
Քո տեսքով թղթե տիկնիկը. պապիե-մաշե հին արվեստը կենդանացել է գյումրեցու ձեռքով - Sputnik Արմենիա
Գեղանկարիչ Ռիմա Գյոդակյանը

Պապիե-մաշե ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է ծամած, ճմռթած թուղթ: Այս անունը կրող տիկնիկները Ֆրանսիայում ի հայտ են եկել դեռևս XVI դարի սկզբներին։ Դրանց ստեղծման համար հիմք են ծառայում հին թերթերն ու այլ փափուկ թղթե զանգվածը։ Հենց թղթից էլ ծեփվում են ֆիգուրնեը: Հիմա թղթե տիկնիկներ պատրաստելը շատ ավելի հեշտ է, քան հարյուրավոր տարիներ առաջ. հնարավորություններն ավելի շատ են, պատրաստման տեխնիկան՝ ավելի դյուրին: Բայց ինչպես ցանկացած ստեղծագործության մեջ, այստեղ էլ կարևորը երևակայությունն է:

© Sputnik / Armenuhi MkhoyanՊապիե-մաշե տիկնիկ
Քո տեսքով թղթե տիկնիկը. պապիե-մաշե հին արվեստը կենդանացել է գյումրեցու ձեռքով - Sputnik Արմենիա
Պապիե-մաշե տիկնիկ

«Թղթե տիկնիկներ պատրաստելու գաղափարը ծնվեց, երբ ցանկացա ապակե ու պլաստիկե խաղալիքների փոխարեն տոնածառը զարդարել կերպարային խաղալիքներով: Խանութներում նման զարդարանք չգտա, որոշեցի կավից պատրաստել, բայց կավի ծանրության պատճառով տոնածառը թեքվեց:

Ինչպես երիտասարդը Գյումրուց տեղափոխվեց գյուղ ու որոշեց ծղոտե հյուրատուն կառուցել

Հետո համացանցում գտա պապիե-մաշեի տեխնիկան ու փորձեցի այդպես: Երբ ստացվեց առաջին տիկնիկը, անչափ ուրախացա, քանի որ մինչ այդ մի քիչ թերահավատորեն էի մոտենում՝ ինչպե՞ս է հնարավոր թղթից, սոսինձից նման պատկեր ստանալ»,- պատմում է գյումրեցի երիտասարդ արվեստագետը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳեղանկարիչ Ռիմա Գյոդակյանը Պապիե-մաշե տիկնիկ է պատրաստում
Քո տեսքով թղթե տիկնիկը. պապիե-մաշե հին արվեստը կենդանացել է գյումրեցու ձեռքով - Sputnik Արմենիա
Գեղանկարիչ Ռիմա Գյոդակյանը Պապիե-մաշե տիկնիկ է պատրաստում

Առաջին տիկնիկից հետո ստեղծվեցին նորերը: Տարբեր կերպարներ՝ կենդանակերպի նշաններից մինչև հեքիաթային հերոսներ: Ռիման անկեղծանում է՝ ամբողջ գործընթացի մեջ ամենաշատը սիրում է նկարազարդման ընթացքը, երբ ձեռքերի մեջ անգույն ու սովորական զանգվածը կենդանանում է:

«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը

«Սկզբում մտածում եմ կերպարը, մտքումս պատկերացնում, թե ինչ է լինելու: Նույնիսկ երբ դրսում տեսնում եմ հետաքրքիր մարդկանց, իրենց խաղալիք եմ պատկերացնում: Պատրաստել եմ նաև կերպարային խաղալիքներ»։

© Sputnik / Armenuhi MkhoyanՊապիե-մաշե տիկնիկներ
Քո տեսքով թղթե տիկնիկը. պապիե-մաշե հին արվեստը կենդանացել է գյումրեցու ձեռքով - Sputnik Արմենիա
Պապիե-մաշե տիկնիկներ

Ռիման այսօր արդեն սաներ ունի, որոնց սովորեցնում է այս արվեստը: Թղթե տիկնիկներ պատրաստելու գաղտնիքները բացահայտել ցանկացողներ կան, բայց շատ չեն. քչերին է այսօր դա հետաքրքրում:

Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին

Չնայած դրան, Ռիման տարբեր կերպարներ պատրաստելու պատվերներ ունի: Հիմնական պատվիրատուները Երևանից ու արտերկրից են: Ասում է՝ վերջին տարիներին ոչ միայն տոնական զարդարանքի համար են պատվերներ տալիս, այլ նաև մասնագիտական ուղղվածության՝ բժիշկի, ուսուցչի և այլ կերպարներով:

Լրահոս
0