ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Ռանչպար գյուղում սկսվել է այն մանկապարտեզի շինարարությունը, որի կառուցման խոստումը տվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում` հիշեցնելով, որ խոստումը տվել էր մարտի 16-ին, երբ ինքը Ռանչպար էր այցելել։
«Մանկապարտեզը իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը»,– գրել է Փաշինյանը:
Նրա խոսքով` սա նա փորձնական ծրագիր է, որի արդյունքներով պիտի որոշում կայացվի Հայաստանում մանկապարտեզաշինության լայնածավալ ծրագիր իրականացնելու մարտավարության վերաբերյալ: