ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին` մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ, Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այսօր Արմավիրում, Արարատում և Վայոց Ձորում ջերմաստիճանը կհասնի +31–ի։
Ըստ կանխատեսումների` Երևանում նույնպես անձրև չի տեղա։
Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ
Հոկտեմբերի 2-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 28-30 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +12 աստիճան։