ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը երեկ`հոկտեմբերի 1–ին, հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից, դեսպան Սադոյանը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին պաշտոնի ստանձնման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կխորանա պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերությունները։
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ հայ-վրացական եղբայրական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և զարգացման մեծ ներուժ։
Դեսպան Սադոյանը նախարար Ղարիբաշվիլիին է ներկայացրել Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանին։
Վրացի լրագրողը, արարողակարգը խախտելով, փորձել է Պուտինից պատասխան ստանալ. տեսանյութ
Հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը նպաստող քայլերի իրականացումը։