ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Եղեգնաձոր քաղաքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 2-ին, ժամը 10:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 51 շենքի 4-րդ հարկի պատշգամբից քաղաքացին ցանկանում է նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջերմուկի խճուղու թիվ 51 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից քաղաքացին ցանկանում է նետվել:
Փրկարարները քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ կանխել են 1978թ.–ին ծնված ՌԴ քաղաքացի Արթուր Ա.-ի ինքնասպանության փորձը: Փրկարարները քաղաքացուն հանձնել են ոստիկաններին: