00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց ազատ աթոռի. Գյումրիում պարգևատրվեցին լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները

© Sputnik / Armenuhi MkhoyanЦеремония награждения лучших спортсменов (2 октября 2019). Гюмри
Церемония награждения лучших спортсменов (2 октября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե մրցաշրջանը հենց հիմա ավարտվի, հանրապետության 10 լավագույն մարզիկների 50 տոկոսը կլինեն գյումրեցիները։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճն այսօր մարդաշատ էր: Բոլոր ներկաներին տեղավորելու համար նույնիսկ ստիպված եղան ավելացնել աթոռների թիվը. պարգևատրվում էին 2019 թվականի Եվրոպայի առաջնություններում և Համահայկական 7-րդ խաղերում, միջազգային այլ մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներն ու նրանց մարզիչները:

© Sputnik / Armenuhi MkhoyanՊարգևատրման արարողություն
Առանց ազատ աթոռի. Գյումրիում պարգևատրվեցին լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները - Sputnik Արմենիա
Պարգևատրման արարողություն

61 մարզիկ և 33 մարզիչ արժանացան դրամական պարգևների: Սա այն դեպքում, երբ դեռ մարզական տարին չի ավարտվել, և առջևում դեռ մրցաշարեր կան: Եվրոպայի տարբեր մրցաշարերում գյումրեցի մարզիկներն արդեն 4 ոսկե և 7 արծաթե մեդալ են նվաճել:

© Sputnik / Armenuhi MkhoyanՊարգևատրման արարողություն
Առանց ազատ աթոռի. Գյումրիում պարգևատրվեցին լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները - Sputnik Արմենիա
Պարգևատրման արարողություն

«Եթե հենց այսօր ավարտվի մրցաշրջանը, հանրապետության 10 լավագույն մարզիկների կազմում 50 տոկոսից ավելին կկազմեն գյումրեցիները: Առջևում դեռ մրցումներ ունենք, և եթե այսօր գյումրեցի 30 մարզիկներ Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, եվրոպական խաղերում արդեն իսկ նվաճել են տարբեր մեդալներ, ապա դրանք դեռ կավելանան, և դրանով «վատ» վիճակում կդնեն ոչ միայն քաղաքային իշխանություններին, այլև հանրապետության, քանի որ դժվար կլինի որոշել մարզիկների լավագույն տասնյակը»,– ասաց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը։

Հենրիխ Մխիթարյանը կկարողանա՞ մասնակցել Ֆինլանդիա-Հայաստան խաղին. բժիշկը կարծիք է հայտնել

Պարգևատրվողների թվում և՛ փորձառու մարզիկներն էին, և՛ նորեկները:

Այս տարվա ապրիլին Եվրոպայի չեմպիոն դարձած ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը նոր է վերադարձել աշխարհի առաջնությունից, բայց հանգստանալ չի ուզում. նոր մրցաշարի է պատրաստվում:

© Sputnik / Asatur YesayantsՀակոբ Մկրտչյանը` «Զվարթնոց» օդանավակայանում
Առանց ազատ աթոռի. Գյումրիում պարգևատրվեցին լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները - Sputnik Արմենիա
Հակոբ Մկրտչյանը` «Զվարթնոց» օդանավակայանում

«Ապրումներս ու զգացողություններս նկարագրել հնարավոր չեն: Իմ հաջորդ նշաձողը Օլիմպիական խաղերն են, պետք է փոխեմ քաշային կարգս, դա է գլխավորն ինձ համար, իսկ դրանից առաջ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ծանրորդը` ավելացնելով, որ արդեն երեկվանից սկսել է մարզումները:

«Ջահելություն չանես». Գագիկ Ծառուկյանը Սիմոն Մարտիրոսյանից «տղայական խոստում» պահանջեց

Այս տարի առաջին անգամ Եվրոպայի պարալիմպիկ խաղերի չեմպիոն դարձած ծանրամարտիկ Արա Մարտիրոսյանն էլ նշեց, որ հաղթանակն իր համար անակնկալ էր, բայց այսքանով չի սահմանափակվի:

«Նոր եմ սկսել զբաղվել ծանրամարտով, շատ եմ սիրում ու մեծ ակնկալիքներ ունեմ՝ առջևում Աշխարհի առաջնությունն է, որին պատրաստվում եմ»,- ասաց մարզիկը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրա Մարտիրոսյան
Առանց ազատ աթոռի. Գյումրիում պարգևատրվեցին լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները - Sputnik Արմենիա
Արա Մարտիրոսյան

Պարգևատրվողներից ամենակրտսերը Գյումրու քաղաքապետարանի պարի և սպորտային պարերի մանկապատանեկան մարզադպրոցի սաներն էին, ամենափոքրը` 8 տարեկան։ Նրանք լավագույնն էին ճանաչվել Համահայկական 7-րդ խաղերում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու քաղաքապետարանի պարի և սպորտային պարերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները
Առանց ազատ աթոռի. Գյումրիում պարգևատրվեցին լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները - Sputnik Արմենիա
Գյումրու քաղաքապետարանի պարի և սպորտային պարերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները

Նշենք, որ Գյումրու ավագանու որոշմամբ` պարգևատրումների համար հատկացվել է մոտ 17.4 մլն դրամ գումար: Այսօրվա պարգևատրվողների շարքում դեռ չկային Աշխարհի առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցածները: Նրանց կպարգևատրեն դեկտեմբերին:

Լրահոս
0