Եվս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպումը կայացել է «Զվարթնոց» օդանավակայանում:
«Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են: ՌԴ նախագահը քիչ առաջ մեկնեց Հայաստանից»,- գրել է վարչապետ Փաշինյանը:
Հիշեցնենք`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան էր ժամանել մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որը տեղի ունեցավ երեկ` հոկտեմբերի 1-ին։