ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 1-ին «Տավրիդա» ավտոճանապարհի 76-րդ կմ (Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում) տեղի է ունեցել «Lada Priora» և հայկական պետհամարանիշներով «KIA Optima» մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ։ Վթարի հետևանքով 2 հայ է տուժել։ Այս մասին հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը։
«Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների` վթարի հետևանքով 3 մարդ մահացել է, այդ թվում՝ «Lada Priora»-ի վարորդը (ՌԴ քաղաքացի)։ Հինգ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց։ Նրանց թվում են «Kia Optima»-ի 48-ամյա և 30-ամյա ուղևորներ (ՌԴ քաղաքացիներ)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զոհվածների ինքնությունը ճշտվում է։
Ըստ նախնական տվյալների՝ ավտոճանապարհին «Lada»-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «KIA» մակնիշի ավտոմեքենային: