ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի –Sputnik. Այս աշուն СТС հեռուստաալիքի եթերում կկայանա "Ивановы-Ивановы" սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան, որտեղ գլխավոր դերերից մեկը մարմնավորեց հայ դերասան Հրանտ Թոխատյանը։ Այս մասին դերասանը հայտարարել է «Вечерняя Москва» թերթին տված հարցազրույցում։
Թոխատյանի խոսքով` ինքը սերիալում նկարահանվելու կասկածներ չի ունեցել։ Միակ բանը, ինչը նրան կաշկանդում էր, այն էր, որ նրա կերպարը` Օհանյանը, ֆիլմում շատ նման է Մագիկյանին, «Վերջին Մագիկյանը» սերիալի գլխավոր հերոսին, որին ևս մարմնավորում էր դերասանը։
«Ինձ բացատրեցին այսպես, քանի որ այդ կերպարն այդքան սիրել է հանդիսատեսը, եկեք «շարունակենք» նրա «դերը»։ Սակայն աշխատելը, միևնույնն է, հետաքրքիր է. բավական խարիզմատիկ կերպար է»,– ասում է դերասանը։
Նրա խոսքով` «Վերջին Մագիկյանը» հաջողություն ունեցավ հայկական հեռուստաալիքի եթերում։ Ֆիլմը ցուցադրվում էր ռուսերեն լեզվով` հայերեն ենթագրերով։ Իսկ Վրաստանում ցուցադրվելուց հետո, Թոխատյանին սկսել են ճանաչել նաև Թբիլիսիի փողոցներում, որտեղ նա հաճախ է լինում։
Հրանտ Թոխատյանի ամենածանր դերը
Հրանտ Թոխատյանը հայ դերասան է, մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ։ Ակտիվ գործունեություն է ծավալում կինոյում, ինչպես նաև թատերական ներկայացումներում. հա մագործակցում է հայ, ռուս և արտասահմանյան ռեժիսորների և պրոդյուսերների հետ։
Հայաստանը գոնե շնորհակալություն հայտնե՞լ է «Երկրաշարժ» ֆիլմի համար. Թոխատյանը դառնացած է
Թոխատյանը նաև Երևանի ավագանու անդամ է։