00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ԱՄՆ այցից շատ գոհ է. հնարավոր է՝ առաջիկայում ամերիկացի գործարարներ գան Հայաստան

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян и пресс-секретарь Владимир Карапетян перед началом пресс-конференции (16 сентября 2019). Ванадзор
Премьер-министр Никол Пашинян и пресс-секретарь Владимир Карапетян перед началом пресс-конференции (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ Նախագահի հետ հանդիպումը շատ կարճ է տևել. նրանք լուսանկարվել են ու գուցե մեկ–երկու միտք փոխանակել։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր` ԱՄՆ կատարած այցից շատ գոհ է.  հնարավոր է՝ առաջիկայում ՀՀ այցելեն ամերիկացի գործարարներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Премьер-министр Никол Пашинян и министр обороны Давид Тоноян посетили военные учения (28 сентября 2019). Армения - Sputnik Արմենիա
Ընդամենը 24 ժամվա ընթացքում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ. Փաշինյան

Հայտնել էինք, որ սեպտեմբերի 21–ին Փաշինյանը մեկնել է ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։

«Տեղի գործարարները հետաքրքրված էին Հայաստանով։ Տնտեսության ոլորտում վարչապետի գնահատականներն ու մոտեցումները հետաքրքրություն են առաջացրել գործարարների մոտ։ Ուստի, առաջիկայում հնարավոր է ամերիկացի գործարարներն այցելեն Հայաստան»,–ասաց նա։

«Այսօրվա Հայաստանում չեք հանդիպի հին խոչընդոտներին». վարչապետը` գործարարներին

Հարցին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ վարչապետը մտքեր փոխանակե՞լ է ինչ–ինչ հարցերի շուրջ` Կարապետյանը պատասխանեց, որ Թրամփի հետ հանդիպումը կարճ է տևել։ «Նրանք լուսանկարվել են ու կարող է` մեկ–երկու նախադասությամբ էլ մտքեր են փոխանակել»,–ասաց նա։

Կարապետյանը նշեց նաև, որ Փաշինյանի` ԱՄՆ այցի առնչությամբ երկու կարևոր բաղկացուցիչ կար` Լոս Անջելես և Նյու Յորք այցելությունները։ Նա հայտնեց, որ Լոս Անջելեսում շատ էմոնցիոնալ և բարյացակամ մթնոլորտում բանակցություններ, հանդիպումներ են եղել Կալիֆոռնիայի սենատորների, փոխնահանգապետի, Լոս Անջելեսի քաղաքապետի հետ։

Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոզոյան․ «ՄԱԿ-ի ամբիոնից երկրի ներքին խնդիրների վերաբերյալ բարձրաձայնելը կոռեկտ չէ»

Կարապետյանը հիշեցրեց, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսմն ու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ստորագրել էին Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև համագործակցության Շրջանակային համաձայնագիր։ Փաշինյանի խոսնակը նշեց նաև, որ Լոս Անջելեսում վարչապետի հանդիպումները եզրափակող հանրահավաքը բավականին տպավորիչ է եղել, և դրան  մասնակցել են նաև ԱՄՆ–ի համապատասխան պաշտոնյաները` ելույթներով ու ողջույնի խոսքերով։

Անդրադառնալով  նյույորքյան այցելություններին` Կարապետյանը նշեց, որ այնտեղ էլ վարչապետը մասնակցեց ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի նիստին ու ելույթով հանդես եկավ։ Բացի այդ, եղան նաև երկկողմ հանդիպումներ։

«Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ այցի ժամանակ ստորագրվել են համագործակցության փաստաթղթեր, որոնք փայլուն հնարավորություն են ԱՄՆ–ի հետ համագործակցության զարգացման համար»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն:

ԱՄՆ այցի շրջանակներում Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը:

Լրահոս
0