00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարտք` հանուն պարտքի. ի՞նչ կտա շարքային քաղաքացուն Նիկոլ Փաշինյանի հայտնած լավ լուրը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շարքային քաղաքացիներից շատերը գուցե լավ չպատկերացրին, թե ինչ է իրենց կյանքում փոխվելու վարչապետի հայտարարությունից հետո։ Տնտեսագետը հանգամանորեն բացատրում է, թե ինչ կապ ունի մարդկանց սոցիալական վիճակը եվրոբոնդերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Եվրապարտատոմսերի տոկոսադրույքների նվազման արդյունքում բյուջեում կավելանան սոցիալական խնդիրների լուծմանն ուղղվող գումարները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` եվրապարտատոմսերի վերաբերյալ հայտարարությունը։

Վարչապետը երեկ Facebook-ում գրեց, որ լավ լուր ունի, և ուղիղ եթերում հայտարարեց, որ 2019թ–ին ՀՀ կառավարությունը եվրոբոնդերի թողարկումն իրականացրել է աննախադեպ ցածր տոկոսներով` 4.20 տոկոսով, մինչդեռ նախորդ` 2013–ին թողարկվածների սպասարկումն իրականացվում էր 6.25 տոկոսով։ Սա, ըստ վարչապետի, պետության համար լրացուցիչ 10.2 մլն դոլարի բեռ էր, ինչը կառավարության գործողության արդյունքում հնարավոր կլինի խնայել։

«Վարչապետի այս հայտարարությունը նշանակում է, որ աշխատավարձեր, կենսաթոշակներ, նպաստեր բարձրացնելու, սոցիալական այլ հատկացումների` առողջապահության, կրթության ոլորտի ծախսերի ֆինանսավորումների հնարավորությունները կմեծանան»,– Sputnik Արմենիային ասաց Մարգարյանը։

Իսկ բյուջեի գումարները կավելանան շնորհիվ այն մեծ տնտեսման, որ կառավարությունը կարողացավ անել 500 մլն դոլարի խոշոր պարտքը տեղաբաշխելով առաջիկա 10 տարիների վրա։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են». Փաշինյանը կրկին թվեր է ներկայացրել

Բանն այն է, որ 2013թ–ին ՀՀ կառավարության թողարկած 500 մլն դոլարի եվրապարտատոմսերի մարման ժամկետը 7 տարի էր։ Այսինքն` կառավարությունն այդ պարտքը պետք է վճարեր արդեն 2020թ–ին։ Բայց կառավարությունը որոշեց այդ պարտքը փակել նոր պարտքի միջոցներով` 2019թ–ին նույն 500 մլն դոլար արժեքով նոր պարտատոմսեր թողարկելով, որոնց մարման ժամկետը կլրանա 10 տարուց` 2029թ–ին։

«Այսպիսով, կառավարությունը չսպասելով 2020թ–ին, ժամկետից շուտ փաստորեն մարել է այս խմբաքանակը։ Ստացվում է, որ հին պարտքը մարելու համար նոր պարտք է վերցրել։ Այն ապոկալիպտիկ կանխատեսումները, թե 2020թ–ն անդունդ է, փոս է, դեռ պետք է կարողանանք թռնել այդ փոսի վրայով, արդեն չեն իրականանա»,– ասաց Մարգարյանը։

Բացի այդ, այս պարտքի սպասարկման տոկոսադրույքները, ինչպես վարչապետը նշեց, ավելի քան 2 տոկոսով նախորդից ցածր են, ինչը նշանակում է, որ այս ուղղությամբ ծախսվող գումարների հաշվարկով ևս խնայողություն կլինի։

Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե Հայաստանը նոր պարտքի կարիք չունենար, բայց պարտքը մնում է պարտք, և կարևորը այն վերադարձնելու համար գումար ունենալն է։

Լրահոս
0