https://arm.sputniknews.ru/20190927/sranq-bavakanin-lav-tver-en-pashinyany-krkin-cucanishner-e-nerkayacrel-20559052.html
«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են». Փաշինյանը կրկին թվեր է ներկայացրել
«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են». Փաշինյանը կրկին թվեր է ներկայացրել
Sputnik Արմենիա
Վարչապետը նշել է, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև արձանագրվել է որոշակի գնանկում, և որ ընդհանուր առմամբ, Հայաստանը շարունակում է գտնվել ցածր... 27.09.2019, Sputnik Արմենիա
2019-09-27T10:02+0400
2019-09-27T10:02+0400
2019-09-27T10:11+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2040/99/20409982_0:15:1600:920_1920x0_80_0_0_64fb8813c9a8ade0f54de618c05d1ecf.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2040/99/20409982_0:0:1600:1006_1920x0_80_0_0_7a24cd43eb276bebffa95616474b11c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, քաղաքականություն, հասարակություն , նիկոլ փաշինյան
հայաստան, տնտեսություն, քաղաքականություն, հասարակություն , նիկոլ փաշինյան
«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են». Փաշինյանը կրկին թվեր է ներկայացրել
10:02 27.09.2019 (Թարմացված է: 10:11 27.09.2019) Վարչապետը նշել է, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև արձանագրվել է որոշակի գնանկում, և որ ընդհանուր առմամբ, Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. 2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 2019 թվականի տարեկան ցուցանիշները՝ օգոստոսի արդյունքներով:
25 սեպտեմբերի 2019, 21:50
«Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս
Շինարարության աճ – 4.4 տոկոս
Առևտրի շրջանառության աճ – 9 տոկոս
Ծառայությունների աճ – 15.5 տոկոս
Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 տոկոս
Արտահանման աճ – 4.6 տոկոս»,–գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հավելել է, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև արձանագրվել է որոշակի գնանկում և որ ընդհանուր առմամբ, Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում:
«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են և բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի»,–եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետը հաճախ է Facebook–ի իր էջում տվյալներ ներկայացնում Հայաստանի տնտեսության վերաբերյալ` հավատացնելով, որ ամեն ինչ դեպի լավն է գնում։
«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է». Փաշինյան
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը երեկ է վերադարձել ԱՄՆից, որ մեկնել էր սեպտեմբերի 21-ին։ Լոս Անջելեսում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքապետի, տեղի հայ համայնքի և հայկական կազմակերպությունների և կուսակցությունների հետ, ապա մեկնել Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին: