https://arm.sputniknews.ru/20190927/singapuri-varchapety-kayceli-hayastan-20559491.html
Սինգապուրի վարչապետը կայցելի Հայաստան. հայտնի է Լի Սյեն Լունի այցի օրակարգը
Սինգապուրի վարչապետը կայցելի Հայաստան. հայտնի է Լի Սյեն Լունի այցի օրակարգը
Sputnik Արմենիա
Սինգապուրի վարչապետը Երևանում կմասնակցի նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ... 27.09.2019, Sputnik Արմենիա
2019-09-27T11:20+0400
2019-09-27T11:20+0400
2019-09-27T11:22+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1951/61/19516183_0:17:1600:921_1920x0_80_0_0_1fa6ecf38b3e638360a35fe93afd1f5d.jpg
սինգապուր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1951/61/19516183_0:60:1600:1066_1920x0_80_0_0_6a9c7d5949ea07e018e40a59225b8845.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սինգապուր, նիկոլ փաշինյան
հայաստան, սինգապուր, նիկոլ փաշինյան
Սինգապուրի վարչապետը կայցելի Հայաստան. հայտնի է Լի Սյեն Լունի այցի օրակարգը
11:20 27.09.2019 (Թարմացված է: 11:22 27.09.2019) Սինգապուրի վարչապետը Երևանում կմասնակցի նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով վաղը` սեպտեմբերի 28-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
26 սեպտեմբերի 2019, 13:06
Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների վարչապետների հանդիպումը, որից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Նախատեսվում են նաև Սինգապուրի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Խոշոր ներդրողները չեն հարկվի. Հայաստանի նոր համաձայնագիրը Սինգապուրի հետ
Սինգապուրի վարչապետը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը: