00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սաշիկ Սարգսյանը բոլորի փոխարեն վճարել է, բայց Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը խստացվել է

© SputnikАлександр Саргсян
Александр Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է վերադարձրել իրեն ու եղբորը տարիներ շարունակ պետական բյուջեից վճարված գումարները։ Բայց Վլադիմիր Գասպարյանին դա պատասխանատվությունից չի ազատել։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Քննչական կոմիտեն վերանայել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը` ավելի խստացնելով այն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ–ն` նշելով, որ մինչ այդ առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքը փոխարինվել է Քր. օր.375-րդ հոդվածի 1-ին մասով ու 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Александр Саргсян - Sputnik Արմենիա
Ո՞ւմ թույլտվությամբ է Սերժ Սարգսյանի եղբայրը մեկնել Հայաստանից. պարզաբանում է Վանեցյանը

Այլ կերպ ասած, եթե սեպտեմբերի 18-ին առաջադրված մեղադրանքով նախկին ոստիկանապետը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել, ապա այժմ նա մեղադրվում է նույն արարքը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով անելու համար։

Բացի այդ նրան նոր մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով` առանձնապես խոշոր չափի յուրացում ու վատնում կատարելու համար։

Քննչական կոմիտեն մեկ այլ հետաքրքրական հանգամանք էլ է հայտնում նշված քրեական գործից։

Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

«Նախաքննության ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը»,– գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է». Փաշինյան

Հիշեցնենք`Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 1997թ. հունիսից մինչև 2011թ. նոյեմբերը, զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, ապա պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ ռազմական ոստիկանության զորամասի 3 զինծառայողներ 2001, 2004, և 2009թթ.-ից աշխատանքի են ընդունվել, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել ծառայության։

Александр Саргсян - Sputnik Արմենիա
Սաշիկ Սարգսյանը 20 մլն դոլար է նվիրել Արցախի բանակին. ԱԱԾ–ն 22 միլիարդ հետ է բերել բյուջե

Դրա փոխարեն նրանցից մեկն աշխատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ` որպես վարորդ, մյուս երկուսը՝ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներն են եղել։

Վլադիմիր Գասպարյանը ոչ միայն համապատասխան իրավական ընթացք չի տվել այդ հանգամանքներին, այլև 2010 թվականի դեկտեմբերի 3-ին 5 տարի ժամկետով երկարաձգել է նրանցից մեկի զինծառայության ժամկետը:

Այս ապօրինությունների արդյունքում ՀՀ երրորդ նախագահի եղբայրների աշխատակիցներին պետական բյուջեից վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ գումար։

Լրահոս
0