00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անհարմար է, մի՛ արեք նման բաներ». շոու բիզնեսի ներկայացուցիչները վճարո՞ւմ են հարկերը

Բաժանորդագրվել
Հայկական շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ մեկնաբանել են իրենց` հարկեր չվճարելու մասին մամուլում հայտնված լուրերը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում հրապարակել է ամուսնու՝ Վահրամ Պետրոսյանի (նա նաև երգչուհու պրոդյուսերն է) մեկնաբանությունը, որը վերաբերում է ՊԵԿ-ի հայտարարությանը հաջորդած աղմուկին։

«Անհարմար է, պարոնա՛յք, մի՛ արեք նման բաներ»,-լուսանկարին կից գրել է երգչուհին:

View this post on Instagram

A post shared by Lilit Hovhannisyan (@lilithovhannisyan) on

Նշենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը օրերս հայտնել էր, որ շոու բիզնեսի 9 ներկայացուցչի կոնկրետ նամակ են ուղարկել` հորդորելով հայտարարագրել եկամուտները։ Նա հստակ անուններ չէր նշել, և դրանից հետո ԶԼՄ–ներում ու սոցցանցերում սկսել էին տարբեր անուններ քննարկել, այդ թվում` Լիլիթ Հովհաննիսյանի։

Վահրամ Պետրոսյանը հերքել է երգչուհու հասցեին հնչած բոլոր մեղադրանքները:

«Ծանոթացել եմ ՊԵԿ-ի տարածած հայտարարությանը, և դրա մեջ չկա Լիլիթ Հովհաննիսյանի անունը: Վստահ եմ` այդ հայտարարությունը չի վերաբերում Լիլիթին, քանի որ այս տարի գրեթե Հայաստանում չենք եղել՝ Լիլիթի համաշխարհային շրջագայության պատճառով: Իսկ 2018-ին Լիլիթը որևէ համերգ չի ունեցել՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ արտերկրում»,- պարզաբանել է Պետրոսյանը և հավելել, որ վերջին երկու տարիներին ստիպված են եղել մերժել համերգների բազմաթիվ առաջարկներ, որպեսզի բոլոր այդ համերգներն ընդգրկեն 2019 թվականի «Dream world tour» համերգային շրջագայության մեջ:

Դավիթ Անանյան - Sputnik Արմենիա
Հարկերը չվճարելու համար շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկի դեմ քրգործ է հարուցվել. ՊԵԿ

Վահրամ Պետրոսյանը նշել է, որ իրենք 2019 թվականի համերգային շրջագայության համար վաղուց վճարել են, չնայած որ կարող էին դա անել մինչև 2020-ի ապրիլը:

«ՊԵԿ-ի անանուն հայտարարությունը Լիլիթի անվան հետ կապելը պարզապես լրագրողի երևակայության արդյունքն է: Իհարկե, վատ չէր լինի, որ այդպես լիներ, նման եկամուտից հետո, սիրով թոշակի կգնայինք»,- կատակել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ  հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019 թվականների ընթացքում, ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ, չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ: Մամուլում սկսեցին շահարկել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի անունը, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում և  համարվում է ամենապահանջված երգչուհիներից մեկը։

Ավելի վաղ ՊԵԿ-ը վերջին նամակն էր ուղարկել  շոու բիզնեսի 9 ներկայացուցչի: Մամուլում շահարկվում է Սոնա Շահգելդյանի, Իվետա Մուկուչյանի, Սիլվա Հակոբյանի, Լիլիթ Հովհաննիսյանի, Թաթայի, Անդրեի և Արման Հովհաննիսյանի անունները:

ՊԵԿ–ում խնդիրներ են առաջացել. հարկ վճարողները չեն կարողանում հաշվետվություն ներկայացնել

Երգչուհի Սիլվա Հակոբյանի հայրն ու պրոդյուսերը՝ Հակոբ Հակոբյանը,  Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն հարկային դաշտում են:

«Ավելի շուտ էլ կլինեինք հարկային դաշտում, բայց հարկվելու մեխանիզմներին ծանոթ չէինք, հետաքրքրվեցինք և տեղեկացանք, որ ԱՁ է պետք բացել: Այժմ ամեն ինչ կարգին է և օրինական: Նախորդ տարվա` պետությանը  հասանելիք գումարը  պատրաստ ենք վճարել, երբ կտեղեկացնեն, թե որքան է այն կազմում»,-ասաց Հակոբյանը:

Драмы - Sputnik Արմենիա
Ապահովագրական ընկերությունները միայն քրեական գործեր հարուցվելուց հետո են հարկերը վճարել

Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Թաթան հարկեր վճարում է ոչ թե որպես անհատ ձեռներեց, այլ ՍՊԸ-ի միջոցով, հետևաբար, հնարավոր է, այդտեղից էլ առաջացել է շփոթմունքը։

«Մենք միշտ վճարել ենք և հիմա էլ վճարում ենք հարկեր և դա կարող ենք ապացուցել»,-ասաց պրոդյուսերը և հավելեց, որ շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ դեռ հարկվելու մեխանիզմներին չեն տիրապետում:

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում երգիչ Արման Հովհաննիսյանը նշել էր, որ առաջին տարին չէ, որ հարկ է վճարում։

«Իմ գործունեության առաջին օրվանից սկսած ես պատշաճ կատարում եմ հարկային պարտավորությունները: Արդեն 10 տարի է հարկ եմ մուծում, ինչի՞ են մեր անունը կեղտոտում: Եթե ես հայրենասեր եմ, ապա իմ գործունեության  հենց առաջին օրվանից պետք է հարկ մուծեմ»,-ասել է երգիչը

Հիշեցնենեք, որ սեպտեմբերի 5-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը շոուբիզնեսի ներկայացուցիչների անուններ չէր տվել՝ նշելով միայն, որ եղել են հորդորներ՝ ներկայացնել հայտարարագրերը, մինչդեռ դրանք չստանալուց հետո ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել շոու բիզնեսի ներկայացուցիչներին, իսկ եթե այս նամակն էլ մնա անպատասխան, ապա Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ը նախնական հաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին, որոնք էլ կորոշեն, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն:

Լրահոս
0