https://arm.sputniknews.ru/20190924/harutyunyani-mahvan-hangamanqnery-parzelu-hamar-harcaqnnvel-enra-het-gtnvogh-andzy-20518577.html
Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու համար հարցաքննվել է նրա հետ գտնվող անձը
Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու համար հարցաքննվել է նրա հետ գտնվող անձը
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը դեպքի վայրում իր հետ գտնվող անձի հետ չի խոսել Մարտի 1–ի մասին։ 24.09.2019, Sputnik Արմենիա
2019-09-24T13:36+0400
2019-09-24T13:36+0400
2019-09-24T13:48+0400
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , հայկ հարությունյան, ինքնասպանություն, հհ քննչական կոմիտե
հայաստան, հասարակություն , հայկ հարությունյան, ինքնասպանություն, հհ քննչական կոմիտե
Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու համար հարցաքննվել է նրա հետ գտնվող անձը
13:36 24.09.2019 (Թարմացված է: 13:48 24.09.2019) ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը դեպքի վայրում իր հետ գտնվող անձի հետ չի խոսել Մարտի 1–ի մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքերը պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

24 սեպտեմբերի 2019, 12:11
«Հարությունյանի մահվան դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը հայտնել է նրա հետ ունեցած խոսակցության բովանդակությունը։ Այն առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և, առհասարակ, որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Hayeli.am կայքը լուր է հրապարակել «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» վերտառությամբ:
Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը:
Հայկ Հարությունյանն առանձնատանը մենակ չի եղել. նոր մանրամասներ` նախկին ոստիկանապետի դեպքից
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23–ին, ժամը 23։50 ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխին հրազենային վնասվածքով:
Վայոց Ձորում տեղի ունեցած ծեծկռտուքին մարզպետի մասնակցությունը ստուգվում է. ՔԿ
Sputnik Արմենիային որոշ մանրամասներ էին հայտնի դարձել Հարությունյանի մահվան դեպքից: Շքեղ ամառանոցը, որտեղ հայտնաբերվել է գեներալ-գնդապետի դին՝ գլխին հրազենային վնասվածքով, պատկանել է նրան: ՀՀ նախկին ոստիկանապետը վերջին մի քանի օրն ամառանոցում է եղել, ընդ որում՝ ոչ մենակ: