ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Pole dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյանը) Instagram–ի իր էջում ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։ Նորապսակները լուսանկարվել են դեղնած տերևների ֆոնին։
«Ջերմ աշուն. սա ոչ թե եղանակի, այլ հոգեվիճակի մասին է», – լուսանկարին կից գրել է Վարդան։
Երկրպագուների արձագանքը չի ուշացել. կարճ ժամանակի ընթացքում լուսանկարն ավելի քան 19 հազար «սրտիկի» է արժանացել։
«Տեսնում եմ, որ նրա հետ թիկունքդ ամուր է», «Կատարյալ ներդաշնակություն», – գրել են մարդիկ։
Նշենք, որ հայտնի պարուհին մինչև վերջերս թաքցնում էր իր ընտրյալին և համատեղ լուսանկարներ չէր հրապարակում։ Սակայն ամուսնությունից հետո Վարդան վերջապես ցույց տվեց, թե ով է նա։ Վարդայի լուսանկարներին հաջորդող մեկնաբանություններում ամենաշատ հնչող հարցը վերաբերում էր ամուսնու ազգությանը։ Շատերը համոզված էին, որ նա հայ է։ Վարդան սովորաբար այդ հարցին չէր պատասխանում, բայց մի օր խոստովանեց, որ իր ընտրյալը ռուս է։
Վարդան ներկայացրել է պարելով սեղան պատրաստելու նուրբ արվեստը. տեսանյութ
Հիշեցնենք՝ Վարդան ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում։ Ստացել է երկու բարձրագույն կրթություն է` էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչի և ֆիզիկական դաստիարակության մենեջեր-մարզչի։
Վարդան մեծ հաջողությունների է հասել pole-dance–ում և նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» կեղծանունով։