ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) ամառային հանգստից վերադարձել է և հաճելի անակնկալ մատուցել բաժանորդներին։
«Հուսով եմ՝ կարոտում էիք, ինձ էլի մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի կյանքի կոչեմ աշնան համար նախատեսված հսկայական ծրագրերիս գոնե մի մասը։ Սակայն ես չեմ մոռացել իմ խոստումի մասին՝ հուշանվեր բերել նրան, ով առաջինը կկռահի, թե որտեղ եմ անցկացրել հանգիստս»,-գրել է Վարդան։
Հայտնի Վարդան նկարահանվել է Մոնիկա Բելուչիի ոճով. լուսանկարներ, տեսանյութ
Երբ Վարդան ասել է հաղթողի անունը, երկրպագուհին, որը գրանցված է «sytyugina_julee» մականունով, պարզապես զարմացել և հիացել է. «Ա՜։ Լո՞ւրջ։ Աստված իմ, ի՜նչ ուրախ եմ», – գրել է երկրպագուն` գրառմանը կից «սրտիկ» նշան թողնելով։
View this post on Instagram
Վարդան ցավով խոստովանել է, որ «հարմար մագնիսներ չի գտել և հուշանվերի փոխարեն որոշել է տեղական քաղցրավենիք բերել»։
«Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ ինքս էլ հազիվ դիմացա, որ չուտեմ Չերնոգորիայից Ձեզ համար բերած նվերը։ Շատ համեղ պանիր է՝ տրյուֆելով, կլրացնեմ այն սպիտակ գինու մեկ շշով և ուրախությամբ այդ ամենը կհանձնեմ անձամբ Ձեզ, եթե հյուր գաք, կամ կառաքեմ Ձեր տուն։ Ո՞րն եք նախընտրում», – գրել է Վարդան։
Այս ամենից բացի, Վարդան նաև նոր սանրվածք էր արել և հագին նորաձև տոպ էր, համացանցում նա իսկական ֆուրոր է առաջացրել։
Դարձիր նոր Վոլոչկովա. Վարդան հայտարարել է «շպագատի» մարաթոնի մեկնարկի մասին
Հիշեցնենք՝ Վարդան ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում։ Ստացել է երկու բարձրագույն կրթություն է` էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչի և ֆիզիկական դաստիարակության մենեջեր-մարզչի։ Վարդան մեծ հաջողությունների է հասել pole-dance–ում և նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» կեղծանունով։