00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեռնես էլ՝ պիտի «մուծվես». ինչպես կարելի էր փրկել «Նաիրիտը»

Բաժանորդագրվել
Կառավարությունն առաջվա պես «Նաիրիտից» պահանջում է վճարել պարտքերը, բայց ոչինչ չի անում այդ երբեմնի խոշորագույն ձեռնարկությունը նորից գործարկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերիSputnik, Արամ Գարեգինյան. Ի՞նչ է պետք Հայաստանին զարգանալու համար։ Նախկին իշխանության օրոք այս հարցին տարբեր պատասխաններ էին տալիս։ Ռոբերտ Քոչարյանի օրոք, մինչև 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ասում էին, որ պետք է շատ տներ կառուցել, որ շինարարներն աշխատանք ունենան։ Սերժ Սարգսյանի օրոք, երբ շինարարական փուչիկը պայթեց, սկսեցին ասել, որ պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկել տնտեսությունը։ Տարբեր բաղադրատոմսեր էին առաջարկում։ 

Մութ անկյուն - Կարեն Իսրայելյան - Sputnik Արմենիա
Փորձել են գողանալ «Նաիրիտի» գաղտնի տեխնոլոգիաների փաստաթղթերը. Կարեն Իսրայելյան

Բայց 2008-ից առաջ էլ, հիմա էլ՝ մոտեցումը չի փոխվում․ պետությունը չպետք է մի կարևոր կանոն խախտի։ Ու թեև աշխարհի կեսը ճգնաժամի ընթացքում վաղուց խախտել է այդ կանոնը, Հայաստանում դրան խստորեն հետևում էին։ Ահա այն․ «Ձեր երկրի արդյունաբերությանը մի օգնեք, դա շատ-շատ վատ է»։

Աճուրդը չկայացավ. «Նաիրիտը» չեն ուզում գնել ոչ ամբողջությամբ, ոչ մաս–մաս. ի՞նչ է լինելու

Երևի մի լավ զարմացաք, չէ՞։ Այդ դեպքում մի պատմություն պատմենք Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի՝ «Նաիրիտի» մասին։ Գործարանին այնպես էին «օգնում», որ այժմ գործարանում շները մարդկանցից շատ են։ Նոր իշխանությունը հներից է այդ «նվերը» ստացել, բայց առաժմ ոչինչ չի փոխվում։

Մեծ, հզոր ու բարի կախարդ «Է՜հ»-ը

Բոլորս էլ հիշում ենք Ռոբերտ Սահակյանցի «Խոսող ձուկը» մուտլֆիլմը, երբ անսպասելիորեն հայտնվում է «Է՜հ» կախարդն ու աղքատ մարդուն սեղան առաջարկում։ Հիշում ենք՝ ինչով դա կարող էր ավարտվել։ Մուլտֆիլմում ամեն ինչ լավ ավարտվեց, իսկ գործարանում․․․

Завод Наирит - Sputnik Արմենիա
Հայաստանի իշխանությունը չի ների «Նաիրիտի» պարտքերը. գործարանի փրկությունը չի քննարկվում

2007 թվականին, երբ գործարանը դեռ աշխատում էր, դրա վրա ԱՊՀ միջպետական բանկի վարկը «կախեցին»։ Ինչի՞ համար էին այդ վարկը վերցնում, ինչպե՞ս պետք է այդ գումարով վերազինեին գործարանն ու ինչո՞ւ դա չարվեց: Այն ժամանակվա կառավարությունը չպատասխանեց այս հարցերից և ոչ մեկին։ Սակայն կարող էին պատասխանել, քանի որ այն ժամանակ դեռ գործարանի բաժնետոմսերի 10%-ը պետությանն էր պատկանում։ Մնացած 90%-ը 2006  թվականին վաճառել էին Rhinoville Property Ltd  հոլդինգին, ստացվում է՝ այդ վարկը վերցնելուց մեկ տարի առաջ։ Այդ ընկերությունն ասես բոլշևիկների ընդհատակյա բնակարան լիներ․ ինչ-որ բան էր անում, բայց ոչ ոք չէր կարողանում գլխի ընկնել՝ ինչ։ Այն երբեք կայք չի ունեցել, ոչ մի տեղ էլեկտրոնային հասցե կամ հեռախոսահամար չի նշել։ Ընկերության միակ հասանելի կոնտակտը փոստի լոնդոնյան հասցեն է։ Ու մարդը, որն ուզում էր որևէ կերպ կապ հաստատել ընկերության հետ, պետք է փոքրիկ Օլիվեր Թվիստի նման շրջեր լոնդոնի փողոցներով ու թակեր բաղձալի դուռը։ Բայց այդ դուռն էլ արդեն անվերադարձ փակվեց․ 2016 թվականի ապրիլին ընկերությունը վերացվեց։

«Նաիրիտի» 90% բաժնետոմսերի վաճառքի մասին պայմանագրում նշված էր, որ Rhinoville-ը պետք է հինգ տարվա ընթացքում 120 միլիոն դոլարի ներդրում անի գործարանի արտադրական հզորությունը բարձրացնելու համար։

Պայմանագրի իրականացման գործընթացը հսկում էր Էներգետիկայի նախարարությունը, քանի որ պետության անունից հենց էներգետիկայի նախարարն էր ստորագրել պայմանագիրը։ Բայց ո՛չ էներգետիկայի նախարարությունը, ո՛չ էլ դրա հետնորդները ոչ մի անգամ չեն հայտնել՝ ինչպես է Rhinoville-ը կատարում իր պարտականությունները (պայմանագրի կետերը խախտելու դեպքում այն պետք է վերադարձներ բաժնետոմսերը)։

Завод Наирит - Sputnik Արմենիա
«Սարգսյանին դատել». Փաշինյանի կառավարությունը պատրա՞ստ է գործարկել «Նաիրիտը»

«Նաիրիտը» չվերադարձրեց ԱՄՀ Միջպետական բանկի վարկն ու սնանկ ճանաչվեց։ Այդ ժամանակ ընկերությունը անհատույց կերպով վերադարձրեց բաժնետոմսերը ՀՀ կառավարությանը (թե ինչու բանկը չէր փորձում հատուցել իր կորուստը, նույնպես չէին ասում)։ Իշխանությունը 2015 թվականից ներդրող է փնտրում գործարանի համար։ Գործարանի հնարավորություններն ուսումնասիրում էին ռուսական «Ռոսնեֆտն» ու իտալական Pirelli-ին, սակայն նրանցից ոչ մեկը ներդրում անելու որոշում չկայացրեց։

 «Մոռացա զգուշացնել։ Մի փոքրիկ պայման ունեմ․․․»

Դրանից հետո պետությունը հայտարարեց, որ աշխատակիցների պարտք մնացած աշխատավարձերը պետբյուջեից կվճարի։ Ճիշտ է, էներգետիկայի նախարարությունը մոռացել էր զգուշացնել, որ հետո այդ գումարը գործարանից են գանձելու։ Ու այդ գումարը հետ ստանալու համար պետությունը պահանջեց, որ գործարանի գույքը վաճառեն ու պարտքերը մարեն։ Իսկ ո՞ւմ  է պետք գործարանն առանց գույքի։ Սակայն դա ոչ ոքի չէր հուզում. գործարանի ունեցվածքը վաճառում էին։

Իշխանությունը կչեղարկի՞ «Նաիրիտի» ու «Վանաձորի Քիմպրոմի» պարտքերը. փոխնախարարի պատասխանը

Հեղափոխությունը եկավ ու խորհրդարանական ամբիոնի մոտ հայտնվեց ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հեռացող իշխանության պատգամավորները վերածվել էին անզիջում ընդդիմության։

«Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում լուծել մեր տնտեսության քարացած խնդիրը՝ «Նաիրիտ» գործարանի հարցը»,-հարցրեց պատգամավորներից մեկը։ Նա վերջին տասը տարվա ընթացքում պատգամավոր էր իշխող կուսակցության կողմից, բայց նախընտրում էր կառավարությանը հին խնդիրների մասին հարցեր չտալ։

Բայց նոր կառավարություն եկավ, ու սկսվեց վաճառքը։ Պետք է նշել, որ ինչպես հին, այնպես էլ նոր իշխանությունը արտադրական սարքավորումները չի վաճառել։ Իհարկե, գործարանի խողովակները ժանգոտվել են, բայց թթուների արտադրամասերում արժեքավոր հատուկ ձուլվածքներից սարքավորում է մնացել։ Այն դեռ չեն վաճառում։

 Մեռնես էլ՝ պիտի «մուծվես»

Գործարանը պետությանը մոտ 10 միլիարդ դրամ է պարտք (20 մլն դոլարից մի քիչ ավելի)։ Այս մասին ԱԺ-ում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Պետությունը նախկինի պես միայն մեկ ուղի է տեսնում՝ գործարանը պետք է մարի պարտքերը, ընդ որում՝  միայն գույքը վաճառելու ճանապարհով։

Ստացվում է՝ գործարանն օգտագործելու ամենալավ տարբերակն այն մաս-մաս վաճառե՞լն է։ Իսկ գուցե ավելի լավ է հավաքել երկրում մնացած ինժեներ-քիմիկոսներին ու որոշել՝ ինչպե՞ս կարելի այստեղ գոնե ինչ-որ բան արտադրել։ Գուցե ավելի լավ է արտադրությունից եկամո՞ւտ ստանալ։ Բայց պետությունը շարունակում է հետևել կանոնին․ «Չի կարելի օգնել սեփական արդյունաբերությանը»։

Դե, իսկ մենք համեմատության համար հիշեցնենք, որ 2010 թվականին ԱՄՆ-ի կառավարությունն աջակցեց General Motors կոնցեռնին։ Պետությունը գնել էր դրա բաժնետոմսերն ու մինչև 2013 թվականն ուղղակիորեն մասնակցում էր կոնցեռնի կառավարմանը։ Ներդրել էր ոչ ավել ոչ պակաս՝ 50 միլիարդ դոլար։ Բաժնետոմսերը հետ էին վաճառել 39 միլիարդ դոլարով, այսինքն՝ պետությունը ավելի քան տասը միլիարդ դոլար էր կորցրել։ Թվում է՝ ամեն ինչ վատ է վերջացել. չէ՞ որ մեզ հայտնի կանոնն այդպես է ասում։

Пожар на каучуковом заводе Наирит в Ереване - Sputnik Արմենիա
Պատրաստ ենք «Նաիրիտի» վերագործարկումը քննարկել բոլոր իրական ներդրողների հետ. Փաշինյան

Աջակցության ավարտից հետո ԱՄՆ֊ի ֆինանսների նախարար Ջեկոբ Լյուն ելույթ ունեցավ։

«Չմիջամտելու դեպքում երկրի տնտեսությունը կկորցներ ավելի քան 1 միլիոն աշխատատեղ ու քաղաքացիների խնայողություններից մի քանի միլիարդ դոլար»,-ասել էր նա այն ժամանակ։

Center for Automotive Research պրոֆիլային վերլուծական կենտրոնի գնահատմամբ՝ GM-ի ու դրա հետ կապված ընկերությունների փակվելու դեպքում պետությունը կզրկվեր տարեկան 35 միլիարդ դոլարից։ Այսինքն՝ ԱՄՆ-ն կորցրեց 10 միլիարդ, բայց պահպանեց 35 միլիարդը։ Ավելին՝ նրանք պահպանեցին իրենց տնտեսության ամենախոշոր ձեռնարկություններից մեկը։

Վերադառնալով «Նաիրիտին», նշենք․ կառավարությունում ոչ ոք չի հաշվել՝ ինչքան հարկ կստանար Հայաստանը, եթե գործարանն աշխատեր։ Ոչ ոք չի փորձել կաուչուկի ու թթուների համար սպառման որևէ շուկա գտնել (ձկան համար փնտրել են, խոտաբույսերից թեյերի համար՝ փնտրել են, իսկ քիմական արդյունաբերության համար՝ երբեք)։

Այնինչ, նույնիսկ հիմա, երբ գործարանը չի աշխատում՝ ծախս է պահանջում։ Այնտեղ մի քանի հարյուր տոննա քիմիկատ է մնացել, որը հսկում են ԱԻՆ բրիգադները։

Ե՞րբ է աշխատելու «Նաիրիտը». Նիկոլ Փաշինյանին հուշում են ՀՀԿ–ի հարցի պատասխանը

Իհարկե, նրանց աշխատանքի ծախսերը համեմատելի չեն այն գումարների հետ, որոնք հարկավոր են գործարանի վերազինման համար, սակայն ընդհանուր կանոնը նույնն է. կառավարությունը պատրաստ է գումար ծախսել ամեն ինչ վրա, բացի բուն գործարանից։

Գործարանի համար միայն մեկ կանոն են սահմանել․ «Մեռնես էլ՝ պիտի «մուծվես»։

Լրահոս
0