ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Արարատի մարզի Մասիս քաղաքում այսօր մի երիտասարդ կին լուսամուտները մաքրելիս ընկել է 5-րդ հարկից:
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Մասիս ԲԿ-ից, հավելելով, որ կինն ունեցել է բավականին շատ ու ծանր վնասվածքներ և նրան միանգամից տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 10։20-ի սահմաններում, Մասիս քաղաքի Նոր թաղամասի 35 շենքում:
Արտակարգ դեպք Արմավիրում. 11-րդ դասարանցին վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանցի աղջկան
Ոստիկանները պարզել են, որ կինը նույն շենքի բնակիչ 32-ամյա Լ․Դ․-ն է, տան հարսը: