ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. Կալիֆորնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում 92 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան «Հիլթոն» հյուրանոցային ցանցի սեփականատեր Բերոն Հիլթոնը: CNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ գործարարի մահը բնական պատճառներով է վրա հասել:
Փերիս Հիլթոնը ձևացրել է, թե Քիմ Քարդաշյանն է. լուսանկար
Բերոնի թոռնուհին՝ Փերիս Հիլթոնը պապիկի մահվան կապակցությամբ գրառում է կատարել Twitter-ում՝ նշելով, որ Բերոն Հիլթոնը լեգենդ էր, իմաստուն, բարի մարդ, որն ապրեց արկածներով և նվաճումներով լի կյանք:
I am deeply saddened by the loss of my grandfather Barron Hilton. He was a Legend, a visionary, brilliant, handsome, kind and lived a life full of accomplishment and adventure. Ever since I was a little girl I have looked up to him as a businessman. pic.twitter.com/eGFXAz1LUr
— Paris Hilton (@ParisHilton) 20 сентября 2019 г.
Նշենք, որ «Հիլթոն» հյուրանոցային ցանցը հիմնադրվել է Բերոնի հայրը` Կոնրադ Հիլթոնը, 1919 թվականին: Ինքը՝ Բերոն Հիլթոնը, Hilton Hotels Corporation-ի ղեկավարումը ստանձնել է 1966 թվականին: Նա ղեկավարել է 30 տարի, 1996 թվականին թողել է ընկերության ղեկավարի պաշտոնը, սակայն նույնիսկ թոշակի անցնելուց հետո հաջորդող 10 տարիներին շարունակել է լինել տնօրենների խորհրդի նախագահը: