ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Այսօրվանից սկսած՝ 4 օր, Հայաստանի Հանրապետության տարածքում ցերեկային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Ըստ նախարարության հաղորդագրության՝ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։
Սեպտեմբերի 19-23-ը մայրաքաղաք Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փոխվում է Երևան-Գյումրի արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը
Ջերմաստիճանը ցերեկը կհասնի +32-ի, գիշերը կլինի 9-16 աստիճան տաքություն:
Արցախի Հանրապետությունում ջերմաստիճանն այսօր կհասնի +35-ի:
Հազվագյուտ ձեռագրեր, բացառիկ նկարներ. 10 տարի հիմնանորոգված Վեհարանը շատերին կզարմացնի