ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Ֆուտբոլային հայտնի մրցավար Սերգեյ Լապոչկինը պատմել է, թե ինչ նվերներ է ստացել հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և չեխական «Յաբլոնեց» ակումբի ներկայացուցիչներից։
«Հայերը բոլոր մրցավարներին մեկական շիշ կոնյակ նվիրեցին, իսկ չեխերը` հուշանվերներ», – ասել է նա championat.com–ին։
Լրագրողը հիշել է, որ Լապոչկինը չի խմում։
«Փոխարենը կինս է խմում», – ծիծաղելով ասել է նա։
Հարցին, թե ակումբներից ուրիշ ինչ նվերներ է ստացել, Լապոչկինը պատասխանել է, որ իր տանը մի ամբողջ պահեստ կա` շարֆեր, գրիչներ, մատանիներ, տետրեր։
«Ես նաև մարզաշապիկներ եմ հագնում և դրանք կախում մեր առանձնատանը», – ասել է մարզիչը։
Լապոչկինը պատմել է, որ վերնաշապիկների հավաքածու ունի, իսկ ամենատպավորիչը ռուսական ֆուտբոլի լեգենդներից մեկի` Ակինֆեևի վերնաշապիկն է։
Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին Չեխիայի «Ստրշելնիցե» մարզադաշտում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը տեղի «Յաբլոնեց» և հայկական «Փյունիկ» թիմերի միջև: Պատասխան խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, իսկ ընդհանուր դիմակայությունում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթեց ու դուրս եկավ որակավորման երրորդ փուլ։
Իտալացիները Մխիթարյանի գոլը վայելում են համակարգչային գրաֆիկայի տեսքով