ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Երեկ, երեկոյան կողմ, դանակահարված վիճակում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա իր հետ կատարվածի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չի փոխանցել։ Այնուամենայնիվ, իրավապահները պարզել են որոշ մանրամասներ։
Նախնական վարկածով՝ երիտասարդը դանակահարվել է Շենգավիթում գտնվող իրենց շենքի բակում։
Մանրամասներ Գյումրիում կատարված դանակահարությունից. հարուցվել է քրեական գործ
Նրան դանակահարողը ևս երիտասարդ է։ Թաղամասում խոսում են, որ միջադեպի պատճառը, այսպես ասած՝ իրար երկար նայելն է եղել։
Հետո վեճ է սկսվել, որն ավարտվել է դանակահարությամբ։