00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենաճոխ բեմը` նվազագույն գներով. ինչքան կարժենա Անկախության 28-ամյակը Գյումրիում տոնելը

© Sputnik / Asatur YesayantsДень независимости Армении (21 сентября 2018). Еревaн
День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախորդ  տարիներին համապետական միջոցառումներին ավելի շատ են ծախսել։ Բյուջեի միջոցների անարդյունավետ ծախս եղել է, բայց իրավական գործընթաց սկսելու իմաստ՝ կառավարությունը չի տեսնում։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Գյումրիում Անկախության 28-ամյակը նշելու համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 228 մլն դրամ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` հավելելով, որ միջոցառումների կազմակերպման մեջ ներգրավվել է 76 տնտեսվարող սուբյեկտ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Премьер-министр Армении Никол Пашинян принял участие на торжествах по случаю 26-летия образования полицейских войск (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի զիջումները կարող են «գունավորի» վերածել «թավշյա հեղափոխությունը»

Ծախսը պաշտոնյան մեծ չի համարում` համեմատության համար հիշեցնելով, որ նախկինում ավելի փոքրամասշտաբ միջոցառումների կազմակերպման համար շատ ավելի մեծ գումարներ են ծախսել։

«Որպես օրինակ ուզում եմ հիշեցնել, որ 2018թ.–ին անցկացված Սարդարապատի հերոսամարտի 100- ամյակի միջոցառման շրջանակում միայն Հանրապետության հրապարակում տեղի ունեցած գալա համերգի համար պետբյուջեից տրամադրվել էր 425 մլն դրամ։ Մեր գալա բեմը, որը նույն կազմակերպությունն է տեղադրում և իրենց պնդմամբ՝ աննախադեպ բեմ է լինելու, մասշտաբներով, լուսային էֆեկտներով, բովանդակությամբ լինելու է առավել, քան իրենք նախկինում երբևէ արել են»,– ասաց Աղաջանյանը։

Ընդ որում, Սարդարապատի 425 մլն դրամանոց բեմից շատ ավելի ճոխ Գյումրու բեմն ավելի քան 12 անգամ էժան է (33 մլն դրամ)։ Եվս 20-30 մլն դրամ էլ կտրամադրվի գալա համերգի մասնակից արտասահմանյան կատարողներին` որպես հոնարար։

Праздник Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
«…Հռչակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»

Կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտարարեց՝ այս փաստը միայն բավական է արձանագրելու, որ տեղի է ունեցել պետական միջոցների անարդյունավետ ծախսում։ Ու, չնայած դրան, Էդուարդ Աղաջանյանն այս փաստով իրավական գնահատականի անհրաժեշտություն չի տեսնում։

«Օրենքի տեսանկյունից՝ որևէ ապօրինություն կամ օրենքի խախտման դրվագ հնարավոր չէ այդտեղ գտնել, որովհետև օրենքով սահմանված է մեկ անձից գնման ընթացակարգ, և հենց դա էլ տեղի է ունեցել։ Ինչ–որ ծառայությունների մատուցման համար գներ են եղել, որոնք ավելի քան ուռճացված են եղել։ Բացի այդ, ընթացակարգը նման բան թույլ է տալիս»,– ասաց Աղաջանյանը։

Կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ խնդիրն ուսումնասիրելուց հետո իրենք այն քննարկել են նաև իրավապահների հետ և եկել այն եզրակացության, որ իրավական ընթացակարգ սկսելու իմաստ չկա։

Նշենք, որ Անկախության 28-ամյակի պաշտոնական միջոցառումները Գյումրիում կմեկնարկեն սեպտեմբերի 21-ին, ժ. 11։00-ին, քաղաքի կենտրոնական զբոսայգում։

Закладка новой скоростной дороги вокруг Еревaна (11 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունը կգերակատարի խոստումը. Փաշինյան

Քաղաքի տարբեր հատվածներում կլինեն երաժշտական տարբեր ոճերի, արվեստի ու տնտեսության ներկայացման հարթակներ։

Գյումրու Սև բերդում կանցկացվի «Մեր ժամանակի հերոսը» վարչապետի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կպարգևատրվեն տարվա ընթացքում կառավարության համանուն հաղորդաշարի հերոսները։

19:00-ին Վարդանանց հրապարակում  կմեկնարկի գալա համերգ՝ հայ և  արտասահմանյան  արտիստների մասնակցությամբ:

Տոնական միջոցառումները կամփոփվեն ժ. 23:00-ին՝ տոնական հրավառությամբ:

Ի դեպ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ քաղաքային բյուջեից ներկա պահին տոնական միջոցառումների համար ոչ մի լումա չի ծախսվել։

Լրահոս
0