00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե խանգարում էին, պետք է հեռանային». քաղաքագետը` աղմկահարույց հրաժարականների մասին

© Sputnik / Asatur YesayantsНачальник полиции Валерий Осипян и директор СНБ Артур Ванецян перед началом празднования дня Победы (9 мая 2019). Еревaн
Начальник полиции Валерий Осипян и директор СНБ Артур Ванецян перед началом празднования дня Победы (9 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ Հայաստանի իշխանությունների գործողությունների դրդապատճառները պարզ կլինեն միայն կադրային վերադասավորումների փուլի ավարտից հետո։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում երկու առանցքային ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները դեռ երկար կլռեցնեն մնացած բոլոր աղմկահարույց թեմաներն ու սյուժեներ։ Նորմալ է, չէ՞ որ դեռ անցած շաբաթ ոք ոչ անգամ չէր էլ  կարող ենթադրել, որ Փաշինյանի ուժային բլոկի ներսում ինչ–որ տարաձայնություններ կան։ Այդ ֆոնին Փաշինյանի կադրային որոշումներն անակնկալի են բերել նույնիսկ ամենափորձառու անձանց։ Գլխավոր հարցը, որը տալիս են գրեթե բոլորը` ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը և և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Главы полиции и СНБ Валерий Осипян и Артур Ванецян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նոր բոլոլա Հայաստանում. ինչ տեղի կունենա Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկություններից հետո

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի կարծիքով` հրաժարականների պատճառները համալիր բնույթ են կրում։ Նա չի բացառում, որ կադրային փոփոխությունները կշարունակվեն։ Եվ այն, որ այդ գործընթացը սկսվել է անվտանգության երկու մարմինների ղեկավարներից, իր պատճառն ունի։

«Դրանք աշխատանքային գործոններ են, սկզբունքների անհամատեղելիություն։ Օրինակ` Վանեցյանի դեպքում իրավիճակը հետաքրքիր է նրանով, որ նրա հրաժարականի հայտարարության տեքստում քաղաքական գնահատականներ են հնչել։ Դա որոշակի մեսիջ էր հասարակությանը, որը խորհրդածելու տեղիք է տալիս»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ղևոնդյանը։

Նրա խոսքով` իրավիճակն այլ է Օսիպյանի դեպքում։ Այդ բոլոր ամիսների ըն թացքում բազմիցս կարելի էր ոստիկանությունից դժգոհություն լսել հասարակության տարբեր շերտերից։ Ոստիկանության աշխատանքից դժգոհ էին նաև իշխանության որոշակի օղակներում։

Օսիպյանը նոր պաշտոն է ստացել

«Ընդհանրապես հետհեղափոխական թիմերում կադրային փոփոխությունները  հնարավոր են միշտ։ Բայց ինձ թվում է` գլխավոր հարցը, որը հիմա պետք է հետաքրքրի մեզ, այն է, թե ով կփոխարինի այդ մարդկանց, և ընդհանուր առմամբ ինչպես դա կանդրադառնա պետության անվտանգության մակարդակի վրա», – նշեց քաղաքագետը։

Руководитель аппарата премьер-министра Армении Эдуард Агаджанян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Փաշինյանին չի գոհացրել Վանեցյանի և Օսիպյանի աշխատանքը». Աղաջանյան

Պատասխանելով հարցին, թե հրաժարականների շարքում ինչպիսի դեր կարող էին խաղալ այնպիսի ցավոտ հարցերը, ինչպիսիք են Ամուլսարի հանքի շահագործումը կամ նախկին նախագահի դեմ քրեական գործը, Ղևոնդյանը նշեց, որ տարբեր պատճառներ կարելի է դիտարկել։ Բայց այդ ամենը կլինի ենթադրությունների մակարդակում, եթե չասել` բամբասանքների։

«Չեմ կարծում, որ Վանեցյանի հրաժարականի պատճառները մի օր հայտնի կլինեն հասարակությանը։ Ամեն դեպքում որոշակի յուրահատկություն կա, որ գաղտնիություն է պահանջում։ Այնուամենայնիվ, ցանկացած իշխող թիմ համխմբված պետք է կլինի։ Եվ եթե կան մարդիկ, որոնք իրենց պատկերացումներով կարող են ազդեցություն ունենալ կառավարման որակի վրա, այդ մարդիկ պետք է հեռանան»,– ասաց մեր զրուցակիցը։

Աշխատանքից ազատվել է Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակը

Իր հերթին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը կարծում է, որ առայժմ վաղ է վերլուծել Փաշինյանի կադրային որոշումների նախադրյալները և պատճառները։

«Կախված նրանից, թե ով կնշանակվի, կարելի է ասել, թե ինչն է դրդել երկրի բարձրագույն ղեկավարությանն այդ քայլին գնալ։ Առայժմ կարծում եմ, որ այդ գործընթացները դեռ զարգացման փուլում են»,– ընդգծեց քաղաքագետը։

Ինչի մասին է խոսել Օսիպյանը խորհրդակցության ժամանակ. տեսանյութ

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ազատվել է աշխատանքից սեպտեմբերի 16–ին։ Երկու օր անց նրան հետևեց ոստիկանապետ Վալերիվ Օսիպյանի հրաժարականը։

Լրահոս
0