ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամը կներկայացնի «105 ռոյալ» մեգանախագիծը: «Մենք առաքելությունն է պայքարել, որ աշխարհում այլևս երբեք չլինի ցեղասպանության որևէ դրսևորում»: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «105 ռոյալ» նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը:
Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում
«2020 թվականի ապրիլի 24-ին հնչելու են ոչ թե զանգեր, այլ ռոյալներ։ 105 ռոյալ միասին` սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, կնվագեն 105 տարվա ընթացքում ծնված մեր երաժշտությունը՝ Կոմիտասից մինչև մեր օրեր»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նախագծի հեղինակի` կարելի է այս ծրագրով լուծել նաև սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցներում ռոյալների բացակայության խնդիրը:
«Ապրիլի 25-ին այդ ռոյալներից յուրաքանչյուրը մեր առաջարկով և բարերարների համաձայնությամբ կնվիրվի Հայաստանի տարբեր քաղաքների ու հատկապես սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցներին, որպեսզի նոր տաղանդներն ապահովվեն մեր մշակութային շարունակությունը»,-ասաց Հովհաննիսյանը:
Ցեղասպանությունը վերապրած 109-ամյա Աստղիկ Ալեմյանը մահացել է
Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Իրինա Հակոբյանը համոզված է, որ երաժիշտների պակաս նախագիծը չի ունենա:
«Մենք ունենք փայլուն դաշնակահարների մի մեծ բանակ, որոնք կարող են ամբողջ աշխարհին պատվով ներկայացնել մեր մշակույթն ու երաժշտությունը»,- ասաց Հակոբյանը:
Ըստ դեկանի՝ իրենց շատ մեծ ու դժվար աշխատանք է սպասվում, բայց անհնարին ոչինչ չկա, քանի որ հենց նախագծի հեղինակը մասնագիտությամբ երաժիշտ է և հաշվի է առել բոլոր նրբությունները:
«Դյուցազունների ասոցիացիայի» նախագահ Վարդան Թովմասյանն էլ շեշտեց, որ այս նախագիծը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ 105 ռոյալ մեկ տեղում երբևիցե չեն եղել և չեն հնչեն:
Ախոյան. «Ադրբեջանցիները ներխուժել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի և պղծել այն»
«Սա շատ մեծ ծրագիր է և ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Սա նաև մեծ շանս է, որ մենք աշխարհին ներկայանանք յուրովի»,-ասաց Թովմասյանը:
Նախագծի հեղինակը մտադիր է նամակներ ուղարկել բոլոր այն երկրներին, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը և խնդրել, որ մեկական մասնակից ուղարկեն միջոցառման համար: Հովհաննիսյանն ուրախությամբ հայտնում է, որ բոլորն են պատրաստ աջակցել իրենց, որպեսզի այս նախագիծն իրականություն դառնա: Ոչ մի կառույցից` ո՛չ ԿԳՄՍ նախարարությունից, ո՛չ Ցեղասպանության թանգարան–ինստիտուտից, ո՛չ բարերարներից մինչ օրս մերժում չեն ստացել, անգամ ռոյալները ձեռք են բերվելու ինքնարժեքով: