ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը քիչ առաջ հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Այս մասին հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
«Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը (52 կգ) 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադայի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Նա հաղթել է Կոլումբիայի ներկայացուցչին։
Արթուր Ալեքսանյանին ու Կարապետ Չալյանին առաջարկում են անվճար սովորել բուհում
Հիշեցնենք, որ 8 բռնցքամարտիկով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում պայքարը շարունակում են նաև Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։