00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Արսեն Թորոսյան
Դժբախտաբար` ծխում են նաև Ազգային ժողովում.Թորոսյան
10:09
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Дереабилитация нацистских пособников
15:04
23 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի փաստաբանները նոր միջնորդություն ներկայացրին. կալանքի հիմքեր չկան

© Sputnik / Andranik GhazaryanРоберт Кочарян с адвокатом Ованнесом Худояном на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн
Роберт Кочарян с адвокатом Ованнесом Худояном на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի համոզմամբ, Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը նախօրեին արված քաղաքական հայտարարությունների հետևանք է։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Մարտի 1-ի գործով ամբաստանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին վերանայել խափանման միջոցն ու ընտրել այլ խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ։

Левон Кочарян у здания Конституционного суда (4 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի որդին չի բացառում Վանեցյանի պաշտոնանկության ու Մարտի 1-ի գործի հնարավոր կապը

«Մենք գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը սահմանափակելու հիմքերն այս պահին բացակայում են»,– դատարանում հայտարարեց Հովհաննես Խուդոյանը` հավելելով, որ Քոչարյանը մշտապես կամավոր ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, երբևէ չի խոչընդոտել նախաքննության ընթացքին։

Փաստաբանի խոսքով` վարույթի մասնակիցներից որևէ մեկը երբևէ նման փաստ չի վկայակոչել։

«Կալանավորման հիմքի բացակայության հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև հաշվի առնել պարոն Քոչարյանի անձը, նկատի ունենալով, որ նա հանդիսացել է Արցախի Հանրապետության առաջին ու ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի ազատամարտում ունեցած մեծ ներդրման համար ստացել է Արցախի հերոս բարձրագույն կոչումը, ունի հեղինակություն ինչպես մեր երկրում, այնպես էլ Հայաստանից դուրս»,– ասաց փաստաբանը։

«Քոչարյանին դատել են» վանկարկող մարդիկ քայլերթ են սկսել Երևանում. Զուրաբյանը նրանց թվում է

Հովհաննես Խուդոյանը դատարանին հորդորեց նաև այլընտրանքային խափանման միջոց գրավի ընտրության դեպքում, դրա չափը որոշելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ Քոչարյանին պատկանող գույքն առ այսօր գտնվում է կալանքի տակ։

Դատավոր Աննա Դանիբեկյանի հարցին` որքան է փաստաբանների համար ընդունելի գրավի չափը, Հովհաննես Խուդոյանը  չպատասխանեց` գրավի չափի սահմանումը թողնելով դատարանի իրավասությանը։

Выступление Роберта Кочаряна во время судебного заседания по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ես դատարանների դռներ չեմ փակել` ի տարբերություն այսօրվա իրականության. Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ իր ելույթում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը մերժելու մասին որոշմանը`  նշելով, որ դրա վրա ազդեցություն է ունեցել ՀՀ իշխանությունների` նախօրեին հնչեցրած հայտարարությունները, թե Սահմանադրական դատարանի որոշումն ապօրինի է։

«Միջամտությունն այս անգամ էլ ավելի բիրտ էր, քան նախկինում, և ես համոզված եմ, որ դուք` որպես դատավոր, չէիք կարող Ձեզ վրա չզգալ այն անհավասարակշռված ճնշումների ազդեցությունը, և Ձեր որոշման վրա չէր կարող չազդել երեկ տեղի ունեցած այդ իրադարձությունը»,– հայտարարեց Ալումյանը։

Օրբելյան. «Դատական համակարգին ճնշում են Քոչարյանի գործով ցանկալի արդյունք ստանալու համար»

Հիշեցնենք, դատական նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա փաստաբանների ներկայացրած միջնորդության որոշումը, ըստ որի`  նա կմնա կալանքի տակ։

Լրահոս
0