ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` պետական բարձրագույն պաշտոններում բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես Հայաստանում: ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս մասին նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում։
«Մեծարգո Դմիտրի Անատոլիի, թույլ տվեք ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ձեր հարուստ փորձը՝ որպես ղեկավար և քաղաքական գործիչ, մեծապես պահանջված է ոչ միայն մեր երկրների միջև ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, այլև ողջ եվրասիական տարածքում»,–նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը մեծ հարգանքով վերահաստատել է բարեկամական երկխոսությունը և համատեղ աշխատանքը շարունակելու և ամրապնդելու պատրաստակամությունը՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների:
Փաշինյանն իր կառավարական առանձնատանը հանդիպել է Մեդվեդևի հետ
Փաշինյանը Մեդվեդևին մաղթել է քաջառողջություն, անձնական երջանկություն և բարեկեցություն:
Նշենք, որ ՌԴ վարչապետն այսօր դառնում է 54 տարեկան։