Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և «Հայկական ռեստորանների միության» նախաձեռնությամբ այսօր Սևանա լճին կազմակերպվեց մի փառատոն, որը նախատեսվում է ամենամյա դարձնել։
Փառատոնին ներկա էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ։
«Սա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ երկրում տրամադրությունը փոխվում է, բարձրանում է: Մենք իսկապես պետք է մեր առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք: Երկրորդը՝ այս կարգի միջոցառումները կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման գործում, դրանք զարգացնում են զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը և գուցե ավելի շատ մեր ուշադրությունը հրավիրում այն խնդիրների վրա, որոնք ունենք Սևանում և նրա շուրջ»,- նկատեց ՀՀ վարչապետը:
Ջրառը կրճատվել է, Սևանա լճի մակարդակը` բարձրացել. նախարար
Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվեցին ձկնեղենից պատրաստված զանազան կերակրատեսակներ, անցկացվեցին համտեսի, վաճառքի և տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ: Տոնակատարությունն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, մշակութային այլ համարներով:
Գագիկ Գոզեյանը մոտ 8 ժամում հատել է Սևանն ու իր քայլը նվիրել Ապրիլյանի հերոսներին. տեսանյութ