ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի— Sputnik. Նախորդ շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը նվազել են։ Դրա վկայությունն է Արցախի պաշտպանության նախարարության հրապարակած հերթական հաղորդագրությունը։
«Սեպտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ։ Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր 110 անգամ, իսկ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել էր 700 կրակոց։
Պատվի հարց է. Հայաստանում կընդլայնեն փոխհատուցում ստացող զինծառայողների ցանկը
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Սրբի դեմքով կազմակերպությունների` բանակի մասին ասածներն արդարացի չեն». Հովհաննիսյան