00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործի վերաբերյալ ֆիլմ–հետաքննությունն է նկարահանվել

© PhotoМихаил Хачатурян
Михаил Хачатурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆիլմ–հետաքննությունը բացահայտել է Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործի մանրամասները։ Պարզվում է` ավագ դուստրն ինչ–որ պահի փորձել է ինքնասպանություն գործել։ Հանգուցյալի քույրերն էլ վստահեցնում են, որ իրենց եղբայրը խիստ հայր է եղել, բայց ոչ բռնարար։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՏՎ-3 ռուսական հեռուստաալիքի եթերում մեկնարկել է «Սա իրական պատմություն է» վավերագրական ֆիլմերի շարքի երկրորդ եթերաշրջանը, որը պատմում է Ռուսաստանում տեղի ունեցած ամենաաղմկահարույց քրգործերի մասին։ Առաջին սերիան նվիրված էր Միխայիլ Խաչատուրյանի սպանությանը։

Задержанная по обвинению в убийстве отца 18-летняя Ангелина Хачатурян во время рассмотрения в Басманном суде ходатайства следствия об изменении меры пресечения (27 сентября 2018). Москва - Sputnik Արմենիա
Խաչատուրյան քույրերի գործը. փաստաբանը հրապարակել է նրանց հոր սկանդալային նամակագրությունը

Վավերագրական ֆիլմի հերոսուհիներից մեկը Խաչատուրյանին սպանած դուստրերի ընկերուհին էր` Անաստասիա Կուզնեցովան։ Նրա համոզմամբ` Քրիստինան, Անգելինան և Մարիան «վանդակում» են ապրել և եղել են իրենց հոր պատանդները։

«Իրավիճակը ծայրահեղ էր` կա՛մ նա աղջիկներին, կա՛մ աղջիկները նրան... Ինչպես ասում են, ամենավտանգավոր կենդանին անկյուն քշած կատուն է։ Անհնար էր արդեն հանդուրժել այն, ինչ անում էր հայրը... Նրանք Միխայիլին ասում էին, թե սիրում են իրեն, բայց մի անգամ ինձ Մարիան ասաց` եթե քեզ վրա հրացան են ուղղում, ամեն ինչ էլ կարելի է ասել», – պատմում է Անաստասիան։

Պետերբուրգում ի աջակցություն Խաչատուրյան քույրերի հանրահավաք է անցկացվել. տեսանյութ

Նրա խոսքով` աղջիկները շատ լավն են, բարի, բայց հայրն անընդհատ ծաղրել է նրանց։

«Պատահում էր` հայրը նրանց թույլ չէր տալիս նստել, ուտել, և դա օրեր էր տևում։ Մի անգամ Մարիան ինձ գրեց, որ շատ է նիհարել, որովհետև 5 օր չի սնվել։ Միայն կիրակի օրերին էին կարողանում մի քիչ հանգստանալ, քանի որ հայրը գրեթե ամբողջ օրը եկեղեցում էր անցկացնում... Նա ճնշում էր աղջիկներին հոգեբանորեն», – պատմում է երիտասարդ աղջիկը։

Միխայիլի ավագ դուստրը` Քրիստինան, ինչ–որ պահի, այլևս չդիմանալով բռնությանն ու ծաղրանքին, որոշել է ինքնասպան լինել և դեղահաբեր է կուլ տվել։

Աղջիկների մոր` Աուրելիա Դունդուկի խոսքով` դուստրը երեք օր գիտակցության չի եկել։

Сестры Ангелина (справа) и Крестина (слева) Хачатурян, обвиняемые в соучастии в жестоком убийстве своего отца, во время рассмотрения ходатайства следствия о продлении домашнего ареста в Басманном суде (26 июня 2019). Москвa - Sputnik Արմենիա
Խաչատուրյանների գործը կկասեցվի. ապացուցվել է, որ հայրը խոշտանգել է նրանց. փաստաբան

«Երբ ուշքի եկավ, քույրերը հարցրին` ինչու էր այդ քայլին դիմել, ասացին, որ իրենք էլ կհետևեին նրա օրինակին։ Այդ ժամանակ Քրիստինան ասաց, որ կապրի հանուն նրանց», – ասում է կինը։

Դունդուկը վստահեցնում է, որ Միխայիլն անընդհատ ծեծում էր ընտանիքի բոլոր անդամներին և ամեն ինչի մեղավոր համարում կնոջը։ Հենց այդ պատճառով էլ ինչ–որ պահի նրան թվացել է, որ եթե հեռանա, վեճերն էլ կդադարեն։

«Ես խնդրեցի դուստրերիս ինձ ճշմարտությունն ասել, չէ՞ որ ես մայր եմ և միշտ նրանց կողմից եմ լինելու։ Հարցրի` արդյո՞ք բոլոր այդ սարսափներն իսկապես եղել են։ Նրանք խոստովանեցին, որ ես կատարվածի կեսն անգամ չգիտեմ...», – ասում է Աուրելիան։

Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Պարշինն էլ պատմում է, որ առաջինը հենց իր պաշտպանյալն է սեռական ոտնձգության ենթարկվել։

«Ասել, որ ինձ շոկի է ենթարկել այն, ինչ լսել եմ, նշանակում է ոչինչ չասել... Սեփական երեխաներին կանոնավոր կերպով բռնության ենթարկել, հետո մեղքերը քավել եկեղեցո՞ւմ», – ասել է փաստաբանը։

Ангелина и Кристина Хачатуряны в Басманном суде, где рассматривается вопрос о продлении срока ограничений до конца марта (26 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Քրիստինան եկել է բղավոցների վրա. փաստաբանը` Խաչատուրյանների ավագ քրոջ վարքագծի մասին

Աղջիկներին հարցաքննել են տարբեր տեղերում և տարբեր ժամանակ, սակայն նրանց վկայությունները միմյանց չեն հակասել։

«Մեր դատական համակարգը այնպես է ստեղծված, որ զոհերին է հետապնդում», – ֆիլմում ասում է փաստաբանը։

Անկախ նրանից, որ Միխայիլ Խաչատուրյանի դաժան վերաբերմունքի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ և ապացույցներ կան, նրա քույրերը` Մարինան և Նաիրան, ինչպես նաև զարմիկը` Արսենը, ամեն կերպ փորձում են պաշտպանել նրա պատիվն ու բարոյական կերպարը։

Խաչատուրյան քույրերը հրաժարվել են սպանված հոր ժառանգությունից. փաստաբան

«Ողբերգությունից մեկ օր առաջ ես նրա մոտ էի։ Բողոքում էր աղջիկներից, ասում էր, որ մոր մոտ կուղարկի, քանի որ այլևս չեն ենթարկվում», – պատմում է Մարինան և ինքն իրեն մեղադրում, որ չի կարողացել փրկել եղբորը։

Հանգուցյալի մյուս քրոջ` Նաիրայի խոսքով` Միխայիլն ամեն կերպ ջանում էր դուստրերին փրկել անբարոյականությունից. «Նա խիստ էր, այդքան բան։ Միխայիլի մահից հետո ենք իմացել, որ նրա բացակայության ժամանակ աղջիկները ոգելից խմիչքներ, թմրանյութ են օգտագործել և ընկերներին բերել տուն»։

Միխայիլ Խաչատուրյանի քույրերը պահանջում են, որ աղջիկները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Վավերագրական ֆիլմում նաև կարծիք է հնչում, որ տեղի ունեցածը ոչ միայն հասարակության խնդիրն է, այլև իրավապահ մարմինների։ Իսկ վերջում ֆիլմի ստեղծողները հիշեցնում են, որ Ռուսաստանում մինչ օրս ընտանեկան բռնության դեմ օրենք չկա։

Кристина и Ангелина Хачатуряны в Басманном суде, где рассматривается вопрос о продлении срока ограничений до конца марта (26 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
«Մեր թասիբի հարցն է». հայտնի մարդիկ պաշտպանում են Խաչատուրյան քույրերին

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկուսը` գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել հոր սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգել։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը 2018–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։

Խաչատուրյան քույրերը ծաղրե՞լ են տատին. սպանված Միխայիլի մայրը դատի է տվել թոռնուհուն

Լրահոս
0