ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի Քննչական կոմիտեի աշխատակիցները Խաչատուրյան քույրերի փաստաբաններին որոշում է հանձնել հանգուցյալ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Այս մասին հայտնում է «360tv.ru» տելեգրամ ալիքը։
Հաղորդագրության համաձայն` փաստաթղթերից հետևում է, որ աղջիկների հայրը` Միխայիլ Խաչատուրյանը բազմիցս խոշտանգել և սեռական ոտնձգություններ է կատարել նրանց հանդեպ։ Իսկ քրեական գործ հարուցելու մերժումը կապված է կասկածյալի մահվան հետ։
«Քննության կողմից ֆորմալ մասի պահպանումը չի վերականգնում Միխայիլ Խաչատուրյանի բարի համբավը, իսկ որոշման մեջ նշված գործի հանգամանքները ճանաչվել են պարզված փաստեր։ Խաչատուրյան քույրերի պաշտպանները հույս ունեն, որ քննիչների կողմից հաստատված փաստերը կօգնեն նրանց ապացուցել, որ աղջիկները գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում, և նրանց քրեական հետապնդումը կդադարեցվի», – հայտնել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը։
Պետերբուրգում ի աջակցություն Խաչատուրյան քույրերի հանրահավաք է անցկացվել. տեսանյութ
Նշենք, որ Խաչատուրյան քույրերի գործում նույնիսկ մեղադրական կողմն ընդունում է, որ աղջիկներին հայրն է սադրել դիմել ծայրահեղ գործողությունների։ Աղջիկներին` Քրիստինային, Անգելինային և Մարիային, նախնական համաձայնությամբ սպանություն իրագործելու մեղադրանք է առաջադրվել, որով նրանց 8-20 տարվա ազատազրկում է սպառնում։
Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ հեգեբանական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։