ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը կմեղմի պայմաններն այն դեղերի ներմուծուման համար, որոնց օգտագործման ժամկետի լրանալուն քիչ ժամանակ է մնացել։ Այսօր նման որոշում է կայացվել կառավարություն նիստում։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախկինում թույլ չէր տրվում Հայաստան ներմուծել դեղորայք, որի ժամկետի լրանալուն մեկ տարուց քիչ ժամանակ էր մնացել։ Այժմ նվազագույն թույլատրելի ժամկետը կդառնա 6 ամիսը։
Սակայն նախարարը մեկ պարզաբանում արեց. այն դեղերը, որոնց ժամկետի լրանալուն քիչ ժամանակ է մնացել, շուկա են մտնելու միայն պետպատվերի ու բարեգործական ծրագրերի շրջանակում։ Դա կերաշխավորի, որ դեղերն օգտագործվեն մինչ ժամկետի լրանալը։
«Էսկոզին» արտադրանքը հակաքաղցկեղային դեղ չէ. նախարարություն
Բացի այդ, կպարզեցվի կրկնակի նշանակություն ունեցող նյութերի ներմուծումը։ Խոսքն այն նյութերի մասին է, որոնք կարող են օգտագործվել ինչպես դեղագործության մեջ, այնպես էլ դրանից դուրս։
Օրինակ, դեղորայքի մեջ որպես լցանյութ՝ գիպս է կիրառվում։ Դեղագործական (կամ բժշկական` կոտրվածքները բուժելու համար) դիմում են՝ ներմուծման սերտիֆիկատ ստանալու։ Սակայն նրանց հետ միասին նման սերտիֆիկատի համար ստիպված են դիմել մարդիկ, որոնք շինարարության կամ այլ նպատակների համար են ներմուծում գիպսը։
Այժմ սերտիֆիկատի մասին պահանջը չեղարկվելու է այն մարդկանց համար, որոնք բժշկական նպատակներով չեն ներմուծում այն։
Նշենք` Հայաստանում դեղորայքի որակը վերահսկում է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը։