ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում դատական բարեփոխումների մեկնարկն արդեն տրված է, բայց դա երկար պրոցես է։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Այժմ ունենք արդար ու անկախ դատարաններ»,– ասաց նա։
Միրզոյանը հուսով է, որ ՀՀ յուրաքանչյուր դատավոր այս կամ այն գործը քննելիս առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենքներով։
«Իհարկե, գայթակղությունը շատ մեծ է, գուցե այդպիսի հանրային պահանջարկ կա՝ կացնով լուծել այս կամ այն հարցը, բայց մենք՝ որպես իշխանություն, չենք կարող գնալ այդ ճանապարհով, չենք կարող անտեսել միջազգային պարտավորություններ, գործող իրավակարգավորումները։ Առավելապես ինձ՝ որպես հեղափոխական ճանապարհ անցած մարդու, կարող է հեշտ թվալ լուծումը, բայց վստահ եմ, որ պետությունը պետք է զարգանա իրավական ճանապարհով»,– ասաց ԱԺ նախագահը։
Քոչարյանի գործով կա երկուստեք ճնշման փորձ, բայց ոչ՝ ճնշում. ԲԴԽ նախագահ
Միրզոյանի խոսքով` իշխանությունը չի կարող որեւէ դատավորի նկատմամբ առաջնորդվել մեղավորության կանխավարկածով, որքան էլ ամրագրել են, որ դատական համակարգում իրավական ճգնաժամ իսկապես կա։