ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 11-ին, ժամը 23:43-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 9-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը (մոտ 30 տարեկան կին) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նախկին փեսան դանակահարել է աներոջը. տուժածը հիվանդանոցում մահացել է
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն և ուղղել: