ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո 5 մարդու տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«911» ծառայությունը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է սեպտեմբերի 7-ին, ժամը 00:29-ին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Nissan Axis մակնիշի (վարորդ` Սևակ Ա., ծնված 1986 թ.) և BMW մակնիշի (վարորդ՝ Էդգար Ս., ծնված 1988 թ.) ավտոմեքենաները:
Երևանում բժիշկները փրկել են կնոջ կյանքը. նա տասնյակ դեղահաբեր էր խմել
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Տաթևիկ Մ.-ն (ծնված 1986 թ., առողջական վիճակը՝ կայուն), Մարին Մ.-ն (ծնված 1961 թ., առողջական վիճակը՝ բավարար), Սևակ Ա.-ն (ծնված 1986 թ., առողջական վիճակը՝ ծանր), Դավիթ Ա.-ն (ծնված 2010 թ., առողջական վիճակը՝ կայուն ծանր), Անահիտ Ա.-ն (ծնված 2013 թ., առողջական վիճակը՝ միջին ծանրության) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, այնուհետև Դավիթ և Անահիտ Ա.-երը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Արմինե Ա.-ն (ծնված 1985 թ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան:
Երևանում 6–րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան սկսել է ինքնուրույն շնչել