00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մետրոսեքսուալներ և հիստերիկներ. ո՞ւմ չեն սիրում Հայաստանի գեղեցկության սրահներում

© Sputnik / Aram NersesyanЗавивка волос в салоне красоты
Завивка волос в салоне красоты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մազերիս այս հատվածն այդքան լավ չի նայվում», «մազերիս գույնն անբնական է ստացվել», «այնպիսի սանրվածք եմ ուզում, ինչպես Բեյոնսեն այս լուսանկարում»... Սա պատմություն է այն մասին, թե ինչպիսի զգացողություններ են առաջացնում գեղեցկության սրահների աշխատակիցների մոտ հաճախորդների քմահաճույքներն ու ցանկությունները:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի-Sputnik, Լիլիթ Հարությունյան. Ծառայությունների ոլորտը շատ յուրահատուկ է: Այստեղ գործում են կոշտ կանոններ, որոնք խախտելու դեպքում կարելի է զրկվել եկամուտից: Այդ ոլորտի աշխատակիցները պետք է միշտ ժպտան՝ չնայած վատ տրամադրության և պահպանեն ինքնատիրապետումը ցանկացած իրավիճակում: Sputnik Արմենիան հոդվածաշարում կպատմի, թե ինչ է թաքնված մատուցողների, վարսավիրների, սանիտարների և սպասարկման ոլորտի այլ աշխատակիցների ժպիտի հետևում:

Генерал Шарль де Голль с супругой Ивонной прибывают в Елисейский дворец (21 декабря 1965). Париж - Sputnik Արմենիա
Սանրվածք տիկին դե Գոլի համար. ինչպես են հայերը կտրում կամ հարդարում առաջին դեմքերի մազերը

Չորս տարի Մոսկվայում և վեց տարի Գյումրիում աշխատած վարսավիրը, որը չուզեց ներկայանալ, Sputnik Արմենիային պատմեց հաճախորդների տարօրինակությունների և մասնագիտական բարդությունների մասին:

«Գրեթե տասը ժամ ոտքի վրա վատ օդափոխվող տարածքում, տարբեր քիմիական նյութերի մշտական ազդեցության տակ. այդպիսին է մեր աշխատանքը»,- ասաց նա:

Իսկապես, այս մասնագիտության ներկայացուցիչների շարքում տարածված հիվանդությունների ցուցակը բավական մեծ է: Դրանց թվում են ռադիկուլիտը և օստեոխոնդրոզը, չէ որ նրանք ստիպված են լինում հաճախակի կռանալ կամ երկար ժամանակ անշարժ դիրքում աշխատել: Բացի դրանից, վարսավիրները հաճախ են տառապում վարիկոզ, ինչպես նաև տարբեր ալերգիկ և մաշկային հիվանդություններով, որոնք առաջանում են աշխատանքի մեջ ներկեր, օքսիդներ, քիմիական գանգրացման համար խառնուրդներ, լաքեր, աերոզոլներ և այլ նյութեր հաճախակի օգտագործելու հետևանքով:

Մեր զրուցակցի խոսքով՝ վարսավիրի մասնագիտությունը նաև ահռելի հոգեբանական դիմացկունություն է պահանջում: Չէ՞ որ հաճախորդները տարբեր են լինում...

Ասում է` ավելի բարդ է աշխատել միջին եկամուտ ունեցող այցելուների հետ, որովհետև նրանք ամենից հաճախ են անհնարին սպասարկում ակնկալում:

«Նման հաճախորդները կարծում են, որ եթե ինչ-որ գումար են վճարել, ապա մենք պետք է նրանց հուրի-փերիներ դարձնենք, դրանից պակասին համաձայն չեն», - նշեց աղջիկը:

Նրա կարծիքով՝ կատարյալ հաճախորդը պետք է հստակ ներկայացնի իր ցանկությունները, ըմբռնումով մոտենա նրան, որ սանրվածքի ինչ-որ դետալներ օբյեկտիվ պատճառներով կարող են տարբերվել պատկերացրածից և երբեք չսակարկի:

Գեղեցկության սրահում՝ ինչպես շուկայո՞ւմ

Պարզվում է` կան այնպիսի հաճախորդներ, որոնք չեն համաձայնում սահմանված գնացուցակի հետ և սեփական գներն են առաջարկում: Շատ կանայք, օրինակ` ընտրում են ամենաթանկ միջոցները և սկսում սակարկել: Սակայն վարպետներին ձեռնտու չէ զեղչ անելը, քանի որ նյութերի գինն անփոփոխ է մնում, նվազում է միայն նրանց երկարատև աշխատանքի արժեքը:

Ի՞նչ են անում վարսավիրները, որ փոքրիկը հանկարծ չլացի. զվարճալի տեսանյութ

Ժլատ հաճախորդը վատ է, բայց ավելի վատ է, երբ նա հանդուգն է...

«Մի անգամ Ամանորի նախաշեմին մեր սրահ (Գյումրիի ամենահայտնի սրահներից մեկը) զանգահարեց մի աղջիկ և համառորեն խնդրեց հերթագրել իրեն, թեև մեզ մոտ ազատ տեղ չկար: Ասաց, որ իր մազերը հասնում են ուսերին, և մենք ընդառաջ գնացինք նրան՝ նշելով վարսահարդարման նվազագույն արժեքը: Իսկ նա ուղղակի խաբեց: Նրա մազերը հասնում էին մինչև գոտկատեղ և աներևակայելի խիտ էին: Ես ստիպված էի կոպեկների դիմաց մեկ ժամ ծախսել նրա վրա»,- պատմեց մեր զրուցակիցը:

Вратарь молодежной сборной Испании Арнау Тенас в финальном матче чемпионата Европы по футболу (U-19) против сборной Португалии (27 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆուտբոլի ապագա աստղերի կրեատիվ սանրվածքները. Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ

Բայց անբարեխիղճ հաճախորդի պատմությունը դրանով չի ավարտվել: Հաջորդ անգամ նա սրահում հիստերիա է բարձրացրեց սանրվածքի գնի պատճառով: Դա միակ դեպքն է, որ հաճախորդին այլևս չենք հերթագրում մեր սրահում:

«Ամենահետաքրքիրն այն է, որ մենք ավելի ուշ իմացանք, որ նա ՏՏ ոլորտի մասնագետ է և վատ չի վաստակում: Մինչև հիմա սարսափում եմ, երբ հանդիպում եմ նրան քաղաքում»,- ասաց նա:

Ամենաանցանկալի հաճախորդները

Գեղեցկության սրահներում վարսավիրների համար խնդիրներ են ստեղծում ոչ միայն ժլատ, այլ նաև մշտապես դժգոհ և չափից դուրս մանրախնդիր հաճախորդները:

«Կա մարդկանց տեսակ, որն աշխատանքի ամբողջ ընթացքում աչքը չի կտրում հայելուց՝ սևեռուն հետևելով վարսավիրի յուրաքանչյուր շարժմանը: Եվ նույնիսկ, երբ ակնհայտ է, որ սանրվածքը հավանել են, անպայման հեռանում են դեմքի դժգոհ արտահայտությամբ», - բողոքեց մեր զրուցակիցը:

Թեև ամենաբարդը մետրոսեքսուալների հետ աշխատելն է. նրանք արական սեռի այնպիսի ներկայացուցիչներ են, որոնք մեծ նշանակություն են տալիս իրենց արտաքին տեսքին, հետևում են նորաձևությանը: Նրանք հազվադեպ են հանդիպում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի առնական տղամարդկանց շարքում, բայց մեր զրուցակցի հաճախորդների ցանկում նման մի տղա եղել է: Նրա խոսքով՝ երիտասարդին չի գոհացնում սրահի մեծ հայելին, և նա ձեռքում ևս մեկն է պահում, որպեսզի ավելի լավ վերահսկի մկրատի աշխատանքը:

Եվս մեկ խնդրահարույց տեսակ՝ անպատասխանատու հաճախորդները:

«Քանի անգամ ենք խնդրում նախօրոք գրանցվել, բայց կան անուղղելի մարդիկ: Նրանք գալիս են առանց զանգելու, բայց վստահ, որ նույն պահին սպասարկելու են իրենց և նեղացած են հեռանում, եթե հանկարծ իրենց չեն սպասարկում»,- նեղսրտեց աղջիկը:

 Ամենասիրելի հաճախորդները

«Ես մի հաճախորդ ունեմ, մենեջեր է աշխատում: Նա այնքան վառ է, դրական, անհավանական էներգետիկա և խարիզմա ունի: Նրա հետ աշխատելիս լիցքաթափվում ես, պատրաստ ես աշխատել ու ստեղծագործել ամբողջ օրը: Նրա սանրվածքները ամենաանհավանականն ու ամենաոճայինն են ստացվում»,- նշեց վարսավիրը:

Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում

Վարսավիրի խոսքով՝ շատ հաճելի է, երբ հաճախորդը լարվածություն չի առաջացնում, ուղղակի հանգիստ նստում է, ինչ-որ բան է պատմում կամ հեռախոսով զբաղվում, մի խոսքով՝ թույլ է տալիս մասնագետին հանգիստ աշխատել, իսկ վերջում` գոհ ու երջանիկ է հեռանում:

Թեյավճարների մշակույթը կամ ինչով են տարբերվում Մոսկվայի հաճախորդները գյումրեցիներից

«Ոչ մի աշխատավարձ այնքան չի ուրախացնում, որքան հաճախորդի թողած թեյավճարը: Դա շնորհակալություն է աշխատանքի համար, քո անձնական աշխատավարձը, որը չես կիսում սրահի ղեկավարության հետ», - ասաց մեր հերոսուհին:

Американский миллиардер и возможный кандидат в президенты от республиканской партии Дональд Трамп - Sputnik Արմենիա
Չինաստանի սուպերմարկետում Թրամփի սանրվածքով ու հոնքերով հսկա շուն են տեղադրել. լուսանկար

Նրա խոսքով՝ Գյումրում, որպես կանոն, թեյավճար են թողնում տղամարդիկ. «Ես մի հաճախորդ ունեմ, գործարար է, նա մազերը կտրելու համար 15-20 հազար դրամ է թողնում պահանջվող 2000-ի փոխարեն»:

Մոսկվայում, հակառակը` տղամարդիկ հազվադեպ են թեյավճար թողնում: Իսկ կանայք բավական առատաձեռն են: Բացի դրանից, մոսկվացի տիկնայք սիրում են երես տալ իրենց վարսավիրներին ու դիմահարդարներին՝ տարբեր նվերներ անելով:

Մոսկվայի ևս մեկ առավելություն. այստեղ մարդիկ` ի տարբերություն հայերի մեծամասնության ոչ այդքան խիտ մազեր ունեն։ Նման մազերի հետ աշխատելն ավելի հեշտ է:

 Իսկ ի՞նչ է տեղի է ունենում հայկական գյուղերում

Եթե քաղաքներում ամեն քայլափոխի կարելի է տեսնել գեղեցկության սրահների ցուցանակներ, ապա գյուղերում դրանք բացակայում են: Որոշ տեղերում պահպանվել են հնաոճ վարսավիրանոցներ, առավելապես` տղամարդկանց համար:

«Սրահ պահելու համար պետք է հարկ վճարել, իսկ գյուղում այդքան գումար չես վաստակի», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ախուրիկ գյուղի բնակիչներից մեկը:

85-ամյա վարսավիրը և ավելի ծեր վարսավիրանոցը.ինչպես է գյումրեցի պապը հոգում ընտանիքի հոգսը

Նրա խոսքով՝ գյուղերի վարսավիրները հաճախ աշխատում են «փոխանակման» սկզբունքով:

«Հաճախորդները գումարի փոխարեն որպես շնորհակալություն ուղարկում են ձու, կաթ, պանիր և այլ գյուղատնտեսական մթերքներ», - ասաց կինը:

Պետք է հավելել, որ «նորաոճ» գյուղաբնակները նախընտրում են  օգտվել մոտակա քաղաքի գեղեցկության սրահներից:

Լրահոս
0