00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սանրվածք տիկին դե Գոլի համար. ինչպես են հայերը կտրում կամ հարդարում առաջին դեմքերի մազերը

© AFP 2024Генерал Шарль де Голль с супругой Ивонной прибывают в Елисейский дворец (21 декабря 1965). Париж
Генерал Шарль де Голль с супругой Ивонной прибывают в Елисейский дворец (21 декабря 1965). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայազգի կայացած վարսավիրները միշտ էլ շատ են եղել։ Սակայն նրանց շարքում կան այնպիսիք, որոնց աշխատանքով հիացել են նախագահներն ու նրանց կանայք, իսկ վարպետությանն ու երևակայությանը ծափահարել է բազմաթիվ տաղանդներ տեսած փարիզյան բոմոնդը։ Նման վարպետների մասին է գրում Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Գործուղման մեջ գտնվող Հայաստանի նախագահն այցելեց Գյումրիի «№1» վարսավիրանոցը և այնտեղ կտրեց մազերը։ Սանրվածքից նախագահը գոհ մնաց։
Ավելի քան 50 տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Շառլ դե Գոլը Մոսկվա էր ժամանել,  և նրա տիկինը սանրվածքը թարմացնելու կարիք ուներ։ Այդ կարևոր աշխատանքը ստանձնեց Գալինա Այվազյանը։ Ֆրանսիայի առաջին տիկինը հիացած էր։

Подготовка к операции - Sputnik Արմենիա
40 տարի առաջ` անհնարին վիրահատություն. հայ բժիշկի բուժած հիվանդն ապրում է Ֆրանսիայում

Ինչո՞ւ Գալինա Այվազյանը։ Որովհետև Մոսկվայի լավագույն վարսավիրանոցն այն ժամանակ գտնվում էր Գորկու փողոցում (այսօր` Տվերսկայա), իսկ այդտեղ աշխատող լավագույն վարպետը հենց Գալինան էր։ Նա արագ հավաքեց գործիքները, նստեց իր հետևից ուղարկած ավտոմեքենան և գնաց բարձրաստիճան հյուրերի համար նախատեսված նստավայրը` Իվոնա դե Գոլի սանրվածքը թարմացնելու։ Աշխատանքն այնքան գեղեցիկ ստացվեց, որ վարսահարդարի ծառայությունից առաջին տիկինը մի քանի անգամ էլ օգտվեց։

Ամենահետաքրքիրն այն էր, որ Գալյան ֆրանսերեն որևէ բառ չգիտեր, տիկինն էլ ռուսերեն չէր խոսում, սակայն նրանց շփումը ստացվում էր Գալինայի  հմուտ ձեռքերի և անկրկնելի ճաշակի համադրության արդյունքում։

Ֆրանսիայի առաջին տիկնոջը կանացի եսասիրությունը բնորոշ չէր. սեփական արտացոլանքը հայելու մեջ տեսնելով, նա Գալինային առաջարկեց նորաձևության մայրաքաղաք Փարիզ ժամանել, որպեսզի ոչ միայն նրան ներկայացնի, այլև մյուսներին հարդարի։ Հրավերն ընդունված էր, և ահա Գալինան Փարիզում էր և մասնակցում էր սանրվածքների միջազգային փառատոնին։

Ստորև ներկայացնում ենք մի հատված ավելի քան կես դար առաջ «Օգոնյոկ» ամսագրին տված հարցազրույցից։

© Photo : журнал "Огонек" от 2.01.1968Գալինա Այվազյանն աշխատանքի պահին
Սանրվածք տիկին դե Գոլի համար. ինչպես են հայերը կտրում կամ հարդարում առաջին դեմքերի մազերը - Sputnik Արմենիա
Գալինա Այվազյանն աշխատանքի պահին

«Երեկոյան ես պետք է շինյոնով սանրվածք անեի երիտասարդ ֆրանսիացի մանեկենուհի Միշելին։ Իմ հաճելի թարգմանչուհի Աննա Պետրովնան կանգնած էր մեջքիս հետևում, և միայն նրան ես վստահեցի թանկարժեք շինյոնը, որովհետև ամբողջ երեկո անդադար աշխատում էի շինյոնի վրա: Սանրում էի այն և՛ այսպես, և՛ այնպես, այնուհետև կրկին թրջում ու կրկին սանրում։ Փորձում էի հասկանալ փարիզյան ժամանակակից սանրվածքի ոգին։ Բայց չէ՞ որ սեփական խոսքն էլ ասել էր պետք։ Հուզմունքից ձեռքերս դողում էին, վարսակալներով ուժեղ ծակում էի Միշելին, բայց նա՝ ոսկիս, միայն ժպտում էր... Ինձ ոգեշնչում էին, միացնում «Կալինկա–մալինկան», ծափահարում»,- նշել է Գալինան հարզացրույցում։

Всероссийская выставка скрипичных мастеров  - Sputnik Արմենիա
Գերմանական ճշտապահությամբ, ռուսական անձնագրով երևանցի մաեստրոն. ինչպես նրան չաքսորեցին

Տրիումֆին հասնելու Գալինա Այվազյանի ճանապարհը ևս մեկ անգամ ապացուցում է` վարսահարդարներ չեն ծնվում, վարսահարդար դառնում են։ Հայաստանում այսօր էլ կան շատ կայացած վարսավիրներ։ Քանի որ կա դպրոց, իսկ դպրոցն առաջին վարսահարդար-հայրենադարձներն են հիմնել, բարձր դասի վարպետները, որոնք վերադարձել էին Եգիպտոսից, Հունաստանից, Լիբանանից, նույն Ֆրանսիայից։ Լավագույներն սպասարկում էին առաջին տիկնանց։

Կարեն Դեմիրճյանի վարսահարդարն, օրինակ, բաքվեցի հայ Վանյան էր, որը հետագայում մասնավոր գեղեցկության սրահ բացեց, իսկ Երևանի նորաձևությանը հետևողներին սպասարկում էր Մարսելից ժամանած Արամը։

Արամն աշխատում էր Մաշտոցի պողոտայում (այն ժամանակ` Լենինի անվան) գտնվող գեղեցկության սրահում, հաճախորդներին պարտադիր ընդունում էր նախապես գրանցած ցուցակով, բայց, միևնույն ժամանակ, բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելու շանսեր չուներ: Նրան կնքել էին «Ֆաշիստ քիթ» մականունով, եթե «քիթը»` բնականից ավելի մեծ լինելու պատճառով ինչ-որ տեղ արդարացված էր, ապա  «ֆաշիստը» փոքր–ինչ չափազանցված էր։

Ազնավուրը, Պոզներն ու Մարո տոտան. ինչ կնախընտրեին հայերը` պառկե՞լ, թե՞ աշխատել

Արամն իրականում ֆաշիստ չէր, պարզապես մատնանշում էր սոցիալիզմի այն սխալները, որոնք հանգեցրին հասարակական կարգի փոփոխմանը ԽՍՀՄ–ում՝  ընդհանուր առմամբ և Հայաստանում՝ մասնավորապես։ Դա տեղի ունեցավ Արամի մահից հետո, և սանրվածքների, սափրման և վարսահարդարման ոլորտում մասնավոր ձեռներեցության ծաղկումն Արամին տեսնել չհաջողվեց։ 

Мужская стрижка в салоне - Sputnik Արմենիա
Ինչ է անում բանգլադեշցի Անդոն ԱՄՆ–ում. երևանցին ոչ մի կերպ չի ընտելանում «գործ տալուն»

... Ինչ վերաբերում է խորհրդային ժամանակաշրջանի առաջին տիկնանց` գրեթե ոչինչ ասել չեմ կարող։ Նախ, որովհետև նրանց համեստ անուն էր շնորհված. ընդամենը «կանայք», իսկ առաջիններն, ի հեճուկս մեր ժամանակների ֆեմինիստական թեորիաների, ոչ թե նրանք էին, այլ իրենց ամուսինները։

Երկրորդ՝ եթե դառնանք Գալինա Այվազյանի ձեռքով այդքան հիասքանչ հարդարված Ֆրանսիայի նախագահի տիկնոջն, ապա այստեղ կարևոր է ոչ թե այն, թե ինչ էր երևում արտաքինից, այլ այն, թե ինչ կար նրա գլխում:

Շառլ և Իվոնա դե Գոլերը միասին ապրեցին կես դար։ Իվոնան ամուսնու հետ կիսում էր բոլոր դժվարությունները, որոնք բաժին են հասնում  մեծ զինվորականներին և քաղաքական գործիչներին,  իսկ ահեղ ու ահարկու դե Գոլը, որից սարսափում էին մի շարք երկրների նախարարներ, տանն անուղղելի ռոմանտիկ էր։ Եվ Իվոնան, ասում են, ամենից շատ դա էր գնահատում ամուսնու մեջ։

Նա ճակատագրին չանիծեց նույնիսկ այն օրը, երբ ավտոմեքենան, որում նստած էր ամուսնու կողքին, գնդակոծեցին զինյալները. թե ինչպես գրեթե մաղի վերածված ավտոմեքենայում ողջ մնացին ամուսինները մինչ օրս անհայտ է։

© AFP 2024Իվոնա դե Գոլերը
Սանրվածք տիկին դե Գոլի համար. ինչպես են հայերը կտրում կամ հարդարում առաջին դեմքերի մազերը - Sputnik Արմենիա
Իվոնա դե Գոլերը

Եվ դարձյալ, –  գրում էին թերթերը, – Շառլը կնոջից կշտամբանքի ոչ մի խոսք չլսեց։ Ինչպես նախատել մի մարդու, որի նկատմամբ 31 անգամ մահափորձ է կատարվել, և որի առողջությունը տիկնոջ համար ամենակարևորն էր ։

Եվ հաստատ, ավելի կարևոր, քան սանրվածքը, նույնիսկ, եթե այն անում էր Գալինա Այվազյանը։

Լրահոս
0