ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում կորած 15-ամյա Արեգային մահացած են հայտնաբերել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Գեղամասար համայնքի (Կուտականը մտնում է խոշորացված Գեղամասար համայնքի կազմում) ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Աղջկա դիակը հայտնաբերել են սարերում։ Արտաքին զննությամբ դրակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,– ասաց նա։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ դիակը հայտնաբերվել է ժամը 12:20-ին Կուտական-Կախակն դաշտամիջյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին:
Հիշեցնենք, որ 2004 թ–ին ծնված Արեգա Մ–ն, որը տառապում էր էպիլեպսիայով, կորել էր սեպտեմբերի 6-ին։
911 ծառայությունն ահազանգը ստացել էր ժամը 21:07-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները, ոստիկանության աշխատակիցներն ու տեղի բնակիչները որոնողական աշխատանքներ են իրականացրել բնակավայրի տարածքում, ինչպես նաև հարակից արոտավայրերում։
Ավետյանն ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էր, որ երեկոյան ժամը 7–ի կողմերը, երբ հանդից անասունները բերել են, աղջկա մայրը գոմ է տարել անասուններին։ Այդ ընթացքում է կորել երեխան։ Մայր ու աղջիկ կանգնած են եղել, մայրն աղջկան ասել է, թե 5 րոպե սպասի, մինչև գոմ մտցնի անասուններին, իսկ երբ դուրս է եկել, երեխան տարածքում չի եղել։
Արտառոց դեպք Արագածոտնում. տղամարդիկ օղու փոխարեն թունաքիմիկատ են խմել
Արեգան առողջական խնդիրների պատճառով դպրոց չի հաճախել և տանն է անհատական ուսուցում կազմակերպվել։
Տղամարդը փորձել է վերջ տալ կյանքին և կտրել է պարանոցը. նրան տեղափոխել են հիվանդանոց