00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենտրոնական բանկի վարքագիծն ավելի շատ չեզոք է, քան աճին միտված. տնտեսագետ

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян посетил учебно-исследовательский центр Центрального банка (7 июля 2018). Дилижан
Премьер-министр Армении Никол Пашинян посетил учебно-исследовательский центр Центрального банка (7 июля 2018). Дилижан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ է հուշում մասնագետներին Կենտրոնական բանկի` գնաճի մասին հաշվետվությունը: Որքանո՞վ է արդի տնտեսական ակնկալիքներին համապատասխանում դրամաֆինանսական առումով հավասարակշռված վիճակը պահպանելն ու գնաճը զսպելը:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կարծում է, որ թե՛ Կենտրոնական բանկի` գնաճի վերաբերյալ հաշվետվության հիմնավորումներում, թե՛ այդ մոտեցումները քննադատողների դատողություններում ճշմարտության որոշակի տարրեր կան։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառանալով ԿԲ–ի հրապարակած հաշվետվությանը։

Կենտրոնական բանկը օգոստոսի 30-ին հրապարակեց իր դրամավարկային ծրագրի հաշվետվությունը` նշելով, որ հաշվետու 12 ամսվա ընթացքում (2018-ի երրորդ եռամսյակից մինչև 2019-ի երրորդ եռամսյակ) շարունակել է խթանել բնակչության և բիզնեսի պահանջարկը և գնումները՝ նպաստելով գնաճի փոքր-ինչ բարձրացմանը: Վերջին մեկ տարվա ընթացքում գնաճը նվազել էր 4,1%-ից 1,5%` պայմանավորված համաշխարհային շուկաներում թույլ գնաճով: ԿԲ-ի խթանող միջոցների շնորհիվ առաջիկա ամիսների ընթացքում գնաճը փոքր-ինչ կբարձրանա և կաշխուժացնի տնտեսությունը:

«Եթե խնդիրը դիտարկենք քիչ ավելի երկարաժամկետ հեռանկարով, ապա, իհարկե, ցածր գնաճը չի խոսում տնտեսական իրական ակտիվության մասին: Բայց բնական է, որ կարգավորող մարմինները՝ Կենտրոնական բանկը, դրամավարկային ինստիտուտները ձգտում են համակարգը հնարավորինս հավասարակշռված և կառավարելի վիճակում պահել և թույլ չտալ մեծ գնաճային ճնշումներ»,–ասաց Մարգարյանը:

Սակայն մյուս կողմից, ըստ տնտեսագետի, պետք է հասկանալ, որ պայմանականորեն ասած՝ հետհեղափոխական ժամանակահատվածում, երբ ֆինանսական ռեսուրսների առավելագույն հասանելիության խնդիր է դրված, ընդլայնողական քաղաքականությունը պետք է նշանակի նաև որոշակի գնաճային ճնշումներ, դրամական զանգվածի ավելացում, ինչը սակայն Հայաստանում չի նշմարվում, հատկապես, եթե ուշադրություն դարձնենք ազգային արժույթի փոխարժեքի վարքագծին: Դրամը, նախ, որոշ չափով արժևորվեց, և արդեն մի տևական շրջան է, ինչ կայուն պահպանվում է: Կամ, Ատոմ Մարգարյանի խոսքով, հակառակն ենք տեսնում. դրամը ոչ միայն որոշակիորեն չի թուլանում, այլ մի բան էլ ամրապնդվում է:

Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գնաճի և խնայողությունների տիրույթում. ի՞նչ արժույթով է վարչապետը պահում խնայողությունները

«Եթե ընդհանրական գնահատական տանք ԿԲ վարքագծին, դա ավելի շատ պահպանողական քաղաքականություն է, քան ընդլայնողական: Մեր տնտեսությունը այդ առումով շարունակում է մնալ թերդրամայնացված։ Բոլոր դեպքերում ունենք մի իրավիճակ, երբ դրամավարկային քաղաքականությունը ավելի շատ չեզոք է, քան ակտիվ, աճին միտված վարքագիծ: Իմիջիայլոց, ԿԲ-ից բացի, նույնը վերաբերում է նաև կառավարությանը, քանզի հարկաբյուջետային քաղաքականությունը ևս պահպանողական է, հատկապես՝ ծախսային մասով, այդ թվում՝ կապիտալ ծախսերի մասով»,- ասում է տնտեսագետը:

Հունվարի 1-ից 3 հազար դոլարանոց «Օպել վեկտրան» կգնենք մինչև 5000–ով. Պանդուխտ Մարտիրոսյան

Այսինքն, եթե փորձենք ի մի բերել, ապա բավականին երերուն պատկեր է ուրվագծվում. մի կողմից ԿԲ-ն իր ունեցած գործիքակազմով ձգտում է հնարավորինս ցածր նիշի վրա պահել գնաճը, բայց մյուս կողմից նման քաղաքականությունը զսպում է տնտեսական հնարավոր ակտիվությունը և ներքին աղբյուրներից արվող ներդրումները: Իսկ կառավարությունն էլ, չնայած հարկային եկամուտների առաջանցիկ աճին, նաև պայմանականորեն ասած՝ նախկին չարաշահումների բացահայտումների համատեքստում պետական գանձարան մտած հավելյալ միջոցներին, չի շտապում խոշոր ֆինանսական ներարկումներ նախատեսող կապիտալ ծախսեր անել ՝ անխուսափելի գնաճ թույլ չտալու, այն հնարավորինս զսպելու տրամաբանությունից ելնելով:

Գնաճի նախատեսած ցուցանիշն ապահովել այդպիսով հնարավոր է, ու դա իր առավելություններն ունի, բայց մյուս կողմից` զսպման քաղաքականությունը վատ է նրանով, որ ինչ-որ պահից սկսած՝ բուն զսպումը վերածվում է արգելակի:

Գների փոփոխություն Հայաստանում. ի՞նչ է կատարվել շուկայում

Լրահոս
0